Ինչո՞ւ է աղմկում Պետրոս Ղազարյանը

Վերջին շրջանում նկատվում է, որ բավականին գռեհկացել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանը, ով այլևս չի խորշում կեղծիքներ և վիրավորանքներ տարածել նույնիսկ նախկին մտերիմների մասին, այն անձանց, ում հետ հաց է կիսել, խոսել, զրուցել, հաճախ կատարել նրանց հանձնարարությունները, ամանորյա սեղանների մոտ էլ խոնարհվել նրանց առջև։ Սա իր բացատրություն ունի և ամենևին էլ միայն այն չէ, որ Պետրոս Ղազարյանը մշտապես եղել է իշխանությունների քարոզչական մեքենայի կարևոր դեմքերից մեկը։ Ղազարյանը երբեք էլ առանձնապես սկզբունքային դիրքորոշումով աչքի չի ընկել, միշտ ծառայել է օրվա իշխանություններին, եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի քարոզչական «ռուպրը», ջերմ հարաբերություններ էր պահպանում Սերժ Սարգսյանի և նրա թիմակիցների հետ։

Բայց 2018 թ․ից հետո կտրուկ փոխել է իր կողմնորոշումը և այժմ նույն, երբեմն էլ ավելի մեծ եռանդով ծառայում է Նիկոլ Փաշինյանին, ընդ որում, այս ամենում նաև անձնական մոտիվ կա։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխին մութ ամպեր են կուտակված, գրեթե քաղաքական որոշում կա, որ նրանից ազատվելու են։ Եվ այժմ ՔՊ-ում քննարկում են նախարարին պաշտոնանկ անել ընտրություններից առաջ, թե հետո, և Պետրոս Ղազարյանը փորձում է անձամբ ցուցադրել Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքի նկատմամբ իր նվիրվածությունը, որպեսզի կնոջը ապահովագրի։ Ընդ որում, որքան ավելի խորն է ընկղմվում Նիկոլ Փաշինյանի համապատասխան վայրում, այնքան նույնիսկ քպականներն են ցույց տալիս իրենց խորը զզվանքը Ղազարյանի նկատմամբ։

Սոնա Մուրադյան

Latest

Հոկտեմբերի 21-ից սկսած այս նշանները կօրհնվեն ֆինանսական հաջողությամբ՝ որպես երկնքից տրված նվեր
Որքան կդառնա երեխայի ծննդյան միանվագ նպաստը․ նոր որոշում
Երբ են նախատեսված ձմեռային զորակոչն ու զորացրումը
Սոնա Ռուբենյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել
«Երբեք չէի մտածի, որ ես երգով հանդես կգամ որևէ բեմում». Նազիկ Ավդալյան
ՏԵUԱՆՅՈՒԹ․ Կnւրծք տվnղ երեխայի մnրը կալանքի տարած դատավnրը դատի է տվել ԲԴԽ-ին․ ինչ է պահանջnւմ
«Ես էլ եմ հայհոյախոսությամբ զբաղվել, դրա համար կիրակի օրերին խորանի առաջ ծնկի եմ գալիս, թողություն խնդրում»․ Նիկոլ Փաշինյան
Տղամարդը uպանել է իր գործընկերուհուն ու նրա դuտերը և մեկ տարի դիшկները պահել եղբոր uառնարանում
Ֆոտո․ Լիլիթ Մակունցը 1 մլն դրամանոց 2 գիրք է նվեր ստացել. «Ժողովուրդ»