Ումից է Անդրեասյանը Louis Vuitton-ի նվեր-քարտ ստացել․

Հայաստանի և Ղազախստանի միջև մշակութային համագործակցության շրջանակում ապրիլի 18-19-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Ղազախստանի մշակույթի օրերը։

ArmLur.am-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նվերների ռեեստրից տեղեկանում է, որ այս օրերի շրջանակում Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարարության կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նվեր է ստացել։
Անդրեասյանին նվիրել են Ղազախստանի Լուի Վիտոն(Louis Vuitton) խանութ սրահի նվեր-քարտ և ձեռագործ մարգարտե վզնոց-շղթա։ Այս հավաքածուն արժեցել է 397 հազար 850 դրամ։

Հիշեցնենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածում, որով սահմանված են հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի կողմից նվերներ ընդունելու սահմանափակումները, նշվում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին թույլատրվում է ընդունել միայն հետևյալ նվերները.

  1. պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող նվերները կամ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը.
  2. ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը.
  3. կրթաթոշակը, դրամաշնորհը կամ նպաստը՝ տրված հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով և նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքով.
  4. օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերները:

Եթե 1-ին կամ 4-րդ կետերով նախատեսված նվերի արժեքը (բացառությամբ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունների) գերազանցում է 60․000 դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են սահմանված կարգով այն հանձնել պետությանը կամ համայնքին:

Բացի այդ, հանրային պաշտոն զբաղեցնող անձը և հանրային ծառայողը պարտավոր են իրենց կողմից ստացված թույլատրելի նվերները հաշվառեն նվերների հաշվառման ռեեստրում։

40․000 դրամը չգերազանցող արժողությամբ թույլատրելի նվերները ենթակա չեն հաշվառման, բացառությամբ նույն աղբյուրից 6 ամսվա ընթացքում նվերի ստացման պարբերական (5 և ավելի) բնույթ կրող դեպքերի։

Նվերների արժեքը գնահատվում է` հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական արժեքը, որը հնարավոր է գնահատել բաց աղբյուրների միջոցով:

Հավելենք նաև, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին, եթե որևէ նվեր է տրվում իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված, ապա անկախ դրա չափից, գնից, եթե անգամ այն արժե 100 դրամ՝ չեն կարող ընդունել դա։

Էմմա Միքայելյան

Latest

Հոկտեմբերի 21-ից սկսած այս նշանները կօրհնվեն ֆինանսական հաջողությամբ՝ որպես երկնքից տրված նվեր
Որքան կդառնա երեխայի ծննդյան միանվագ նպաստը․ նոր որոշում
Երբ են նախատեսված ձմեռային զորակոչն ու զորացրումը
Սոնա Ռուբենյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել
«Երբեք չէի մտածի, որ ես երգով հանդես կգամ որևէ բեմում». Նազիկ Ավդալյան
ՏԵUԱՆՅՈՒԹ․ Կnւրծք տվnղ երեխայի մnրը կալանքի տարած դատավnրը դատի է տվել ԲԴԽ-ին․ ինչ է պահանջnւմ
«Ես էլ եմ հայհոյախոսությամբ զբաղվել, դրա համար կիրակի օրերին խորանի առաջ ծնկի եմ գալիս, թողություն խնդրում»․ Նիկոլ Փաշինյան
Տղամարդը uպանել է իր գործընկերուհուն ու նրա դuտերը և մեկ տարի դիшկները պահել եղբոր uառնարանում
Ֆոտո․ Լիլիթ Մակունցը 1 մլն դրամանոց 2 գիրք է նվեր ստացել. «Ժողովուրդ»