Հայտնի է աշնանային արձակուրդների օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով սահմանվել են 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները։

1-ից 12-րդ դասարաններում սովորողների ուսումնական պարապմունքները սկսվում են 2025 թվականի սեպտեմբերի 1-ից և ավարտվում 2026 թվականի մայիսի 22-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, մայիսի 23-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

Սահմանվել են նաև 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-ից 12-րդ դասարանների սովորողների արձակուրդների օրերը հետևյալ ժամանակացույցով՝

Առաջին դասարան

-2025 թվականի հոկտեմբերի 13-ից 24-ը ներառյալ՝ 5-օրյա, 2025 թվականի հոկտեմբերի 13-ից 25-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում
-2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 16-ը ներառյալ՝ 5-օրյա, 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 17-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում
-2026 թվականի մարտի 16-ից 27-ը ներառյալ՝ 5-օրյա, մարտի 16-ից 28-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում

Երկրորդ դասարան

-2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը ներառյալ՝ 5-օրյա, 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 25-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում
-2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 16-ը ներառյալ՝ 5-օրյա, 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 17-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում
-2026 թվականի մարտի 23-ից 27-ը ներառյալ՝ 5-օրյա, 2026 թվականի մարտի 23-ից 28-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում

3-12-րդ դասարան

-2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը ներառյալ՝ 5-օրյա, 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 25-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում
-2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 5-ը ներառյալ
-2026 թվականի մարտի 23-ից 27-ը ներառյալ՝ 5-օրյա, 2026 թվականի մարտի 23-ից 28-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

 

Latest

Արամուսում ամուսիններին դաժանաբար uպանած տղամարդը ևս երկու հոգու է uպանել նույն օրը
«Զովունիից՝ Հատիս. Քրիստոսը՝ ճանապարհից առաջ». մեգանախագծի ֆոտոպատմությունը (տեսանյութ)
Հայտնի է աշնանային արձակուրդների օրերը
2018 թ.-ից մինչև հիմա խաղադրույքների թիվը շեշտակի աճել է. Թագուհի Թովմասյան
33 տարի առաջ այս օրը Հայաստանի ազգային հավաքականն իր պատմության առաջին հանդիպումն անցկացրեց
Լիլիթ Ալեքսանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Ովքե՞ր են Արամուս գյուղի դաշտում uպանված ամուսինները. 1 օրվա մեջ 4 uպանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արամուսում ամուսիններին uպանած տղամարդը ժամեր անց ևս 2 հոգու է կյանքից զրկել (լուսանկար)
Մանվել Գրիգորյանի որդու և կնոջ քրեական գործով որոշում է կայացվել