Մանվել Գրիգորյանի որդու և կնոջ քրեական գործով որոշում է կայացվել

Հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել գեներալ Մանվել Գրիգորյանի հարազատների դեմ հարուցված քրեական գործով ու գործը ուղարկել է հակակոռուպցիոն դատարան:

Ըստ նախաքննական մարմնի՝ Կարեն Մանվելի Գրիգորյանին՝ Մանվել Գրիգորյանի որդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Էջմիածնի քաղաքապետի՝ 2005 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 79 հրամանով նույն թվականի նոյեմբերի 1-ից զբաղեցնելով Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի քաղաքապետի տեղակալի պաշտոնը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական լիազորություններ, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող, պետական մարմնի անունից հանդես գալու լիազորություն ունեցող անձ և այդ լիազորությունների ուժով հանդիսանալով պաշտոնատար անձ, նույն համայնքի ղեկավար Գագիկ Ավագյանի հետ համատեղ, խմբի կազմում, Վաղարշապատ համայնքին պատկանող Բաղրամյան փողոցի թիվ 1 միջնակարգ դպրոցի 907.5 քմ ընդհանուր մակերեսով կիսակառույց մասնաշենքերը և պետական սեփականություն հանդիսացող 3363 քմ ընդհանուր մակերեսով հողատարածքը փաստացի Նազիկ Ամիրյանինը դարձնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով։

Ըստ նախաքննական մարմնի՝ Սեդրակ Սողբաթյանի օժանդակությամբ իրենց պաշտոնական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև Սեդրակ Սողբաթյանի և Նազիկ Ամիրյանի հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, օրինականացրել են ակնհայտ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույքը, որի նպատակն է եղել թաքցնելու և խեղաթյուրելու գույքի հանցավոր ծագումը և իրական պատկանելիությունը:

Նազիկ Հովհաննեսի Ամիրյանին՝ Մանվել Գրիգորյանի կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Էջմիածնի քաղաքապետ Գագիկ Ավագյանի, նույն քաղաքի փոխքաղաքապետ Կարեն Գրիգորյանի և Սեդրակ Սողբաթյանի հետ նախնական համաձայնությամբ օրինականացրել է ակնհայտ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույքը, որի նպատակն է եղել թաքցնելու և խեղաթյուրելու գույքի հանցավոր ծագումը և իրական պատկանելիությունը:

Քնար Մանուկյան

Latest

2018 թ.-ից մինչև հիմա խաղադրույքների թիվը շեշտակի աճել է. Թագուհի Թովմասյան
33 տարի առաջ այս օրը Հայաստանի ազգային հավաքականն իր պատմության առաջին հանդիպումն անցկացրեց
Լիլիթ Ալեքսանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Ովքե՞ր են Արամուս գյուղի դաշտում uպանված ամուսինները. 1 օրվա մեջ 4 uպանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արամուսում ամուսիններին uպանած տղամարդը ժամեր անց ևս 2 հոգու է կյանքից զրկել (լուսանկար)
Մանվել Գրիգորյանի որդու և կնոջ քրեական գործով որոշում է կայացվել
Իսկ 7 տարի հետո ի՞նչն է «թոկ» լինելու
ԿԱՐԵՎՈՐ. Օրենքի պահանջ. բոլոր աշխատանքային պայմանագրերը պետք է էլեկտրոնային ստորագրվեն մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը. մանրամասներ
Որոշում եմ կայացրել դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից. Ռազմիկ Մկրտչյան