Իսկ 7 տարի հետո ի՞նչն է «թոկ» լինելու

Եթե Արցախի հարցը «թոկ» էր (պարան էր) մեր վզից կախած, ինչպես կարծում է եւ հիմա արդեն բարձրաձայնում է Փաշինյանը, որով Ռուսաստանը մեզ կապում էր իր հետ եւ զրկում էր ինքնիշխանությունից, ապա դրա մասին պետք էր ասել 7 տարի առաջ: Այն ժամանակ, երբ ամեն քայլափոխի կրպակներում վաճառվում էին «դուխով» գլխարկներ եւ «ԱԱԾ» գրությամբ շապիկներ, հենց այդ պահին էլ պետք էր հայտարարել. «Ժողովուրդ ջան, մենք մի թոկ ունենք մեր վզին, դա Արցախն է. որքան շուտ մենք ազատվենք այդ թոկից, այնքան շուտ է գալու մեր երջանկության պահը»: Ոչ թե երգել «մեր հպարտության», «մեր արժանապատվության» մասին:

Եթե «թոկի» մասին ասվեր 2018-19 թվականներին, եւ դա ընդունելի լիներ «ժողովրդի» համար, մենք հանգիստ կփակեինք մեր պատմության վերջին էջը, եւ արդեն այդ ժամանակ Հայաստանը կդառնար կիսաանկախ պետություն՝ Թուրքիայի «պրոտեկտորատի» տակ: Նրանք, ում համար նման կարգավիճակը OK կլիներ՝ քյաբաբի եւ խաշլամայի առկայության դեպքում, կմնար «Չորրորդ հանրապետությունում», մնացածները («ոչ ժողովուրդը»), ովքեր չէին ուզենա ապրել փաստացի Ադրբեջանի կազմում, կգնային:

Բայց այն ժամանակ դա, կարծես թե, անընդունելի էր: Մեխանիզմը շատ պարզ է եւ լուսաբանվում է հայտնի «գորտի փորձով»: Երբ գորտին գցում ես եռացող ջրի մեջ, նա դուրս է թռչում, բայց երբ գցում ես սառը ջրի մեջ, որի ջերմաստիճանը դանդաղ բարձրացնում ես, գորտն իր համար «հանգիստ» եփվում է:

Հիմա մենք կանգնած ենք նույն հեռանկարի առաջ, բայց Փաշինյանի այն ժամանակվա «զգուշավորության», «խաղաքարտերը չբացելու» մարտավարության գինը 4000 երիտասարդների կյանքն էր:

Latest

2018 թ.-ից մինչև հիմա խաղադրույքների թիվը շեշտակի աճել է. Թագուհի Թովմասյան
33 տարի առաջ այս օրը Հայաստանի ազգային հավաքականն իր պատմության առաջին հանդիպումն անցկացրեց
Լիլիթ Ալեքսանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Ովքե՞ր են Արամուս գյուղի դաշտում uպանված ամուսինները. 1 օրվա մեջ 4 uպանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արամուսում ամուսիններին uպանած տղամարդը ժամեր անց ևս 2 հոգու է կյանքից զրկել (լուսանկար)
Մանվել Գրիգորյանի որդու և կնոջ քրեական գործով որոշում է կայացվել
Իսկ 7 տարի հետո ի՞նչն է «թոկ» լինելու
ԿԱՐԵՎՈՐ. Օրենքի պահանջ. բոլոր աշխատանքային պայմանագրերը պետք է էլեկտրոնային ստորագրվեն մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը. մանրամասներ
Որոշում եմ կայացրել դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից. Ռազմիկ Մկրտչյան