
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը հոկտեմբերի 13-ին ներկայացրել է հրաժարականի դիմում:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ Լիլիթ Ալեքսանյանի լիազորությունները կդադարեցվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում՝ ԱԺ նախագահի կողմից հրաժարականի ընդունումից հետո:
Լիլիթ Ալեքսանյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ էր նշանակվել 2019 թվականի նոյեմբերից: Նա որոշել է աշխատանքային գործունեությունը շարունակել այլ ոլորտում: