
Արամուսում ամուսիններին դաժանաբար սպանած տղամարդը ևս երկու հոգու է uպանել նույն օրը
MakaryanNews-ի (https://t.me/MakaryanVahe) տեղեկություններով` տղամարդը Արամուսի գազարի դաշտում ամուսիններին հրազենով uպանելուց հետո գնացել Հատիս սարի հետևում գտնվող Զովաշեն գյուղ, որտեղ մի զրուցարանի մոտ տեսել է Audi մակնիշի մեքենա, կողքը` տղամարդ և կին, անունները`Վահե Մարտիրոսյան և Մարինե Հայրապետյան: Հանցագործը հավանաբար պահանջել է մեքենան, չեն տվել, որից հետո կրшկել է երկուսի վրա, uպանել նրանց, ապաբմեքենան վերցրել ու փախել է: Ավելի ուշ հանցագործը հայտնաբերվել է հենց նշված Audi մակնիշի մեքենայով` հրազենը մեջը:
Իմ աղբյուրը ասաց, որ այդ դեպքի մասին ոչ ոք չի իմացել, և երբ հարազատները փնտրել են զույգին, դեպքից մեկ օր հետո մկայն գտել են նրանց նշված զրուցարանում սպանված: Ու եթե իրավապահները օպերատիվ գործեին, գուցե արագ հայտնաբերեին և հնարավոր լիներ փրկել նրանց կյանքը: Ինձ ասացին`հուղարկավորությունը դեռ տեղի չի էլ ունեցել: Ի դեպ, Մարինեն Ռուսաստանից էր, վերջերս էր ժամանել Հայաստան, և նրա հարազատներին նոր են կարողացել տեղեկացնել դեպքի մասին: