Արամուսում ամուսիններին uպանած տղամարդը ժամեր անց ևս 2 հոգու է կյանքից զրկել (լուսանկար)

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Արամուսում ամուսիններին uպանած տղամարդը իր սև գործն անելուց հետո ևս 2 հոգու հրազենի գործադրմամբ սպանել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանցագործն իր սև գործը 2-րդ անգամ կատարել է Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին, կրակոցներ է արձակել Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում հաշվարված 46-ամյա Վահե Մարտիրոսյանի և Երևանում հաշվառված 44-ամյա Մարինե Հայրապետյանի ուղղությամբ: Վերջիններս տեղում մшհացել են:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեպքից ժամեր անց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչության ծառայողները համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչների հետ Կոտայքի մարզում հայտնաբերել ու վնասազերծել էին Արամուս գյուղում ամուսիններին սպանելու մեջ կասկածվողին:

Կասկածյալը հայտնաբերվել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններով:

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ըստ օպերատիվ տեղեկությունների՝ սպանության կասկածանքով հայտաբերված ու ձերբակալված կասկածյալը առավոտյան ինչ-որ հարցերի շուրջ վիճաբանություն է ունեցել ամուսինների հետ, ովքեր նրա հարևաններն էին, այնուհետև նա իմացել է, որ ամուսինները տնից դուրս են եկել և գնացել են Արամուս գյուղի դաշտ՝ գազար հավաքելու, հրազենով զինված մոտեցել է նրանց և իր սև գործը կատարել, ապա դիմել փախուստի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Կոտայքի մարզի բնակիչ, 61-ամյա տղամարդ է, ով իր զոհերի վրա կրակել էր իր անվամբ գրանցված որսորդական հրացանից:

Latest

Արամուսում ամուսիններին դաժանաբար uպանած տղամարդը ևս երկու հոգու է uպանել նույն օրը
«Զովունիից՝ Հատիս. Քրիստոսը՝ ճանապարհից առաջ». մեգանախագծի ֆոտոպատմությունը (տեսանյութ)
Հայտնի է աշնանային արձակուրդների օրերը
2018 թ.-ից մինչև հիմա խաղադրույքների թիվը շեշտակի աճել է. Թագուհի Թովմասյան
33 տարի առաջ այս օրը Հայաստանի ազգային հավաքականն իր պատմության առաջին հանդիպումն անցկացրեց
Լիլիթ Ալեքսանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Ովքե՞ր են Արամուս գյուղի դաշտում uպանված ամուսինները. 1 օրվա մեջ 4 uպանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արամուսում ամուսիններին uպանած տղամարդը ժամեր անց ևս 2 հոգու է կյանքից զրկել (լուսանկար)
Մանվել Գրիգորյանի որդու և կնոջ քրեական գործով որոշում է կայացվել