Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը կապ է հաստատել ընտանիքի հետ, բայց ընտանիքը չգիտի՝ ի՞նչպես ուղարկեն Վիգենի խնդրած իրերը. «Փաստինֆո»

Ադրբեջանական բանտում պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքջյանը կապ է հաստատել ընտանիքի հետ։ Վերջինիս կինը՝ Լինդա Էուլջեքջյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ Վիգենը զանգել է ուրբաթ օրը։

«Ասաց, որ լավ է։ Նա ծխախոտ և կարտոֆիլ է խնդրել, ասաց, որ ուրիշ ոչինչ չի կարողանում ուտել, և միայն կարտոֆիլ խնդրեց»,- պատմել է կինը՝ ավելացնելով, որ չգիտեն, թե ինչպես են իրերը փոխանցելու նրան։

«Մենք դիմեցինք Սիրանուշ Սահակյանին, խնդրեցինք պարզաբանել, թե ինչ տարբերակ կա դրա համար, սակայն նա ասաց, որ ներկայումս իրենք այդ հարցում չեն կարող օգնել, չունեն որևէ տարբերակ՝ որեւէ իր փոխանցելու համար։ Կարմիր խաչի՝ Ադրբեջանից դուրս գալուց հետո չկա որևէ կազմակերպություն, որը նրանց այցելում է այնտեղ ու որի միջոցով հնարավոր կլինի որևէ սնունդ, հագուստ կամ ծխախոտ ուղարկել»,-ասաց Լինդա Էուլջեքջյանը։

46-ամյա Էուլջեքջյանը Հայաստանի և Լիբանանի քաղաքացի է, որին առևանգել են ադրբեջանական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրից մեկ օր անց, որը վերջ դրեց Արցախյան 44-օրյա պшտերազմին։ Նա Ադրբեջանի կողմից պահվող վեց քաղաքացիական պատանդներից մեկն է։ Գերութшն մեջ նա արդեն երեք անգամ հացադուլ է հայտարարել։

Latest

2018 թ.-ից մինչև հիմա խաղադրույքների թիվը շեշտակի աճել է. Թագուհի Թովմասյան
33 տարի առաջ այս օրը Հայաստանի ազգային հավաքականն իր պատմության առաջին հանդիպումն անցկացրեց
Լիլիթ Ալեքսանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Ովքե՞ր են Արամուս գյուղի դաշտում uպանված ամուսինները. 1 օրվա մեջ 4 uպանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արամուսում ամուսիններին uպանած տղամարդը ժամեր անց ևս 2 հոգու է կյանքից զրկել (լուսանկար)
Մանվել Գրիգորյանի որդու և կնոջ քրեական գործով որոշում է կայացվել
Իսկ 7 տարի հետո ի՞նչն է «թոկ» լինելու
ԿԱՐԵՎՈՐ. Օրենքի պահանջ. բոլոր աշխատանքային պայմանագրերը պետք է էլեկտրոնային ստորագրվեն մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը. մանրամասներ
Որոշում եմ կայացրել դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից. Ռազմիկ Մկրտչյան