
Երևանի քաղաքապետարանի ավագանու այսօրվա նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ գույքահարկի արտոնություններ են տրվում ԼՂ-ի և ՀՀ-ի պաշտպանության, մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, ինչպես նաև մի շարք այլ դեպքերում զոհված, վիրավորված և դրա հետևանքով հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքների անդամներին։
Հավելենք, որ գույքահարկի արտոնություններ են տրվում նաև զինհաշմանդամներին, ինչպես նաև գերեվարված, անհայտ կորած, բացակայող կամ մահացած ճանաչվածների ընտանիքի անդամներին։