ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է ՔՊ-ական Նարեկ Գրիգորյանը ծաղրում Գլխավոր դատախազին ուղարկված հաղորդումը․ չպատժելու հետևանքը

Այսօր Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավորներից, որոնք աչքի ընկան ընդդիմադիրների ծեծի ենթարկելու գործելաոճով, հարց ուղղեցինք՝ հրավիրվե՞լ են ոստիկանություն, թե՞՝ ոչ։

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական գրություն էր ուղարկել գլխավոր դատախազին՝ հաղորդում հանցանքի մասին, և Երեւանի դատախազի տեղակալ Ա. Վարդանյանից պատասխան էինք ստացել։ Մասնավորապես, գրության մեջ նշվում էր, որ հուլիսի 9-ին «Ժողովուրդ» օրաթերթի կողմից գլխավոր դատախազին հասցեագրված հանցանքի մասին հաղորդումը, Երեւան քաղաքի դատախազությանը վերահասցեագրված դիմումը այս անգամ էլ ուղարկվում է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Հ. Մանանդյանին՝ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով։ Իսկ վարչական շրջանների դատախազի տեղակալ Հ. Մանասյանն էլ գրություն է ուղարկել ՆԳՆ ոստիկանության համայնքային Արաբկիրի բաժնի պետ Ռ. Ներսիսյանին՝ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով։  Ասել է, թե՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատախազությունը եւ Արաբկիրի ոստիկանությունը ստուգում են ԱԺ դահլիճում ուղիղ եթերով ցուցադրված ՔՊ-ականների ծեծը։

Latest

«Արմբետոնի» մեքենաները՝ քաղաքը փոշեկոլոլ անելու ակտիվ մասնակից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
10 մոռացված բակային մանկական խաղ, որոնք արդեն այնքան էլ հետաքրքիր չեն ժամանակակից երեխաներին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Մայրաքաղաքի ավագանին որոշեց գույքահարկի արտոնություններ սահմանել հանուն հայրենիքի զոհվածների ընտանիքներին
Ոչ մի միջանցք չի լինելու, զոռով ոչինչ չի՛ լինում. Իրանի դեսպանը չի լսել, որ Ալիևը կիրառի «միջանցք» բառը
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 10-ին կնվազի 2-4, 11-ին` ևս 4-6 աստիճանով
«ՔՊ-ական կանայք ձկան պես լուռ են, երբ իրենց կողքին գտնվող կնոջը՝ Թագուհի Թովմասյանին, այլասեռված բովանդակությամբ հայհոյանքներ են տալիս»․ Ժաննա Ալեքսանյան
«Սևան» ՔԿՀ-ի պետի տեղակալը ձերբակալվել է
Ե՞րբ է անհրաժեշտ հղիության թեստ անցնել
Ուրիշ ոչ մի երկրում չեք տեսնի. Փաշինյանի դուստրերը օրենքով գողի կնոջ հետ են «տալիս-առնում» (Լուսանկարներ)