ԱՆ-ն մանրամասներ է հայտնել սննդային թունավորմամբ հիվանդանոց տեղափոխված քաղաքացիների վիճակի մասին

«Սննդային թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 12 քաղաքացիներից 4-ը դուրս է գրվել, այս պահի դրությամբ հիվանդանոցում բուժօգնություն է ստանում 8 քաղաքացի:

Արմավիրի հանրային սննդի կետում սնվելուց հետո «սննդային թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 12 քաղաքացիներից 4-ը դուրս է գրվել, այս պահի դրությամբ հիվանդանոցում բուժօգնություն է ստանում 8 քաղաքացի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը հայտնել է, որ բուժառուների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

«Նրանց  կյանքին սպառնացող վտանգ չկա: Բուժօգնությունը ստանում են Արմավիրի ԲԿ-ում, Երևանի բուժհաստատություններ տեղափոխելու կարիք չկա»,- հավելեց խոսնակը:

Ավելի վաղ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել էր, որ «Արմավիր Գարդեն» հանրային սննդի կետում սնվելուց հետո «սննդային թունավորում» ախտորոշմամբ 12 քաղաքացի հայտնվել է հիվանդանոցում:

Latest

Վարորդական վկայական ստանալը` պատուհաս. «Ժողովուրդ»
Տղամարդը վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է արել․ հրապարակվել է դատավճիռը
Գարեգին Բ-ն այցելել է Միքայել Սրբազանին
Հանգիստ օր է լինելու․ օրվա աստղագուշակ
«Արմբետոնի» մեքենաները՝ քաղաքը փոշեկոլոլ անելու ակտիվ մասնակից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
10 մոռացված բակային մանկական խաղ, որոնք արդեն այնքան էլ հետաքրքիր չեն ժամանակակից երեխաներին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Մայրաքաղաքի ավագանին որոշեց գույքահարկի արտոնություններ սահմանել հանուն հայրենիքի զոհվածների ընտանիքներին
Ոչ մի միջանցք չի լինելու, զոռով ոչինչ չի՛ լինում. Իրանի դեսպանը չի լսել, որ Ալիևը կիրառի «միջանցք» բառը
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 10-ին կնվազի 2-4, 11-ին` ևս 4-6 աստիճանով