«Ստացվում է՝ ինձ մեղադրում են նրա մեջ, ինչն իմ պարտականությունն էր»․ՏԵսանյութ

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է «Մարտի 1»-ի վերաբացված գործով դատական նիստը։ «Այս մեղադրական եզրակացությունը ի սկզբանե չի գրվել իրավաբանների կողմից, սա եղել է քաղաքական փաստաթուղթ, որը որոշ գրասենյակներից ուղարկվել է դատախազություն։ Ըստ էության քաղաքական գրասենյակներում կազմած փաստաթուղթը, շատ փոքրիկ փոփոխություններով, դարձավ մեղադրական եզրակացություն, և սրա հետ է կապված, որ այս մեղադրական եզրակացության հետ կան ուղղակի այնպիսի անհեթեթություններ, որոնք համատեղելի չեն իրավական, սահմանադրական կամ որևէ այլ ձևակերպումնների հետ»,- իր խոսքում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ չհամաձայնելով մեղադրող կողմի եզրակացությունների հետ։

«Երկու շարժառիթ է նշված այս մեղադրական եզրակացության մեջը, առաջինը՝ ցանկալի իշխանական համակարգը պահելը, ուղղակի մեջբերում եմ, և երկրորդ շարժառիթը՝ իշխանությունը փոխանցել իր մտերիմ Սերժ Սարգսյանին: Ի՞նչ է նշանակում «իշխանության ցանկալի համակարգ», ո՞վ կարող է ինձ բացատրել, թե դա ինչ է նշանակում։ Ես չեմ հասկանում․․․ Իշխանական համակարգը պետական ինստիտուտների ամբողջականությունն է, հիմա «ցանկալին» որն է։ Ընդհանրապես, պետական ինստիտուտների ամբողջականությունը նկարագրված է Սահմանադրության մեջ, չկա ուրիշ փաստաթուղթ, որտեղ այս ամբողջը նկարագրված լինի։ Ենթադրում եմ, որ դատախազությունը մտածում էր, թե «ցանկալին» հենց սահմանադրականն է։

Հիմա ինչ է բխում սրանից․ ոնց է կարելի փոխել իշխանական համակարգը՝ միայն հանրաքվեով, հանրաքվե չի եղել, ինչ պետք է աներ նախագահը՝ իհարկե պետք էր իշխանական համակարգը պահպաներ. սա իմ սուրբ պարտականությունն էր, սահմանադրական պարտականությունը: Հիմա այս մեղադրական եզրակացությամբ ստացվում է, որ ինձ մեղադրում են նրա մեջ, ինչն իմ պարտականությունն էր, ինչով ես պիտի զբաղվեի որպես ՀՀ նախագահ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Latest

Մայրաքաղաքի ավագանին որոշեց գույքահարկի արտոնություններ սահմանել հանուն հայրենիքի զոհվածների ընտանիքներին
Ոչ մի միջանցք չի լինելու, զոռով ոչինչ չի՛ լինում. Իրանի դեսպանը չի լսել, որ Ալիևը կիրառի «միջանցք» բառը
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 10-ին կնվազի 2-4, 11-ին` ևս 4-6 աստիճանով
«ՔՊ-ական կանայք ձկան պես լուռ են, երբ իրենց կողքին գտնվող կնոջը՝ Թագուհի Թովմասյանին, այլասեռված բովանդակությամբ հայհոյանքներ են տալիս»․ Ժաննա Ալեքսանյան
«Սևան» ՔԿՀ-ի պետի տեղակալը ձերբակալվել է
Ե՞րբ է անհրաժեշտ հղիության թեստ անցնել
Ուրիշ ոչ մի երկրում չեք տեսնի. Փաշինյանի դուստրերը օրենքով գողի կնոջ հետ են «տալիս-առնում» (Լուսանկարներ)
Ինչպես խուսափել մազաթափությունից և դանդաղեցնել մազերի սպիտակեցումը
Որքան պետք է լինի իդեալական քաշը կնոջ համար. քաշ-հասակ հարաբերակցության ճշգրիտ աղյուսակ․ Տեսանյութ