Երևանում 14-ամյա տղաների միջև տեղի ունեցած վիճшբшնnւթյան հետևանքով նրանցից մեկը տեղափոխվել է hիվանդանոց

եպտեմբերի 5-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Շինարարների փողոցի շենքերի մեկի բնակարաններից մեկից ծեծի ենթարկվելու հետևանքով «ուղեղի ցնցում» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա, ով այնուհետև տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ երեխան նշված հասցեի բնակիչ 14-ամյա Ռ․ Հ․-ն է։

Երեխայի հայրը բժիշկներին հայտնել է, որ սեպտեմբերի 4-ին ժամը 19։00-ից մինչև 20։00-ն ընկած ժամանակահատվածում «Թումանյանի» անվան զբոսայգում վիճաբանություն է ծագել իր որդու և 2 հասակակից տղաների միջև, որի ժամանակ էլ վերջիններս ձեռքերով հարվածներ են հասցրել Ռ․ Հ․-ի դեմքին և գլխին՝պատճառելով մարմնական վնասվածքներ։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելիս և ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Ռ․ Հ․-ին մարմնական վնասվածքներ են պատճառել Երևանի բնակիչներ 14-ամյա Է․ Ղ․-ն և 14-ամյա Է․ Գ․-ն։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Latest

Մայրաքաղաքի ավագանին որոշեց գույքահարկի արտոնություններ սահմանել հանուն հայրենիքի զոհվածների ընտանիքներին
Ոչ մի միջանցք չի լինելու, զոռով ոչինչ չի՛ լինում. Իրանի դեսպանը չի լսել, որ Ալիևը կիրառի «միջանցք» բառը
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 10-ին կնվազի 2-4, 11-ին` ևս 4-6 աստիճանով
«ՔՊ-ական կանայք ձկան պես լուռ են, երբ իրենց կողքին գտնվող կնոջը՝ Թագուհի Թովմասյանին, այլասեռված բովանդակությամբ հայհոյանքներ են տալիս»․ Ժաննա Ալեքսանյան
«Սևան» ՔԿՀ-ի պետի տեղակալը ձերբակալվել է
Ե՞րբ է անհրաժեշտ հղիության թեստ անցնել
Ուրիշ ոչ մի երկրում չեք տեսնի. Փաշինյանի դուստրերը օրենքով գողի կնոջ հետ են «տալիս-առնում» (Լուսանկարներ)
Ինչպես խուսափել մազաթափությունից և դանդաղեցնել մազերի սպիտակեցումը
Որքան պետք է լինի իդեալական քաշը կնոջ համար. քաշ-հասակ հարաբերակցության ճշգրիտ աղյուսակ․ Տեսանյութ