Հայտնի է՝ որ գործոնն է բարձրացնում օստեոպորոզի զարգացման հավանականությունը

Օստեոպորոզը ոսկորներն ախտահարող հիվանդություն է, որի առաջացմանը նպաստող գործոններից մեկը կարող է լինել դաշտանադադարից հետո կանանց օրգանիզմում էստրոգեն հորմոնի մակարդակի նվազումը։ Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ էստրոգենի մակարդակի նվազումը հանգեցնում է ոսկրային հյուսվածքների կորստի, ինչն էլ դառնում է օստոեպորոզի զարգացման պատճառ։

Հետազոտության շրջանակներում գիտնականները համեմատել են ոսկորների առողջությունը ձվարանների առաջնային անբավարարություն ունեցող կանանց և վաղ դաշտանադադարի խնդրին բախված կանանց մոտ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Menopause պարբերականում։

Նախորդ հետազոտությունները միայն ենթադրում էին օստեոպորոզի ու մինչ 40 տարեկանը զարգացած ձվարանների առաջնային անբավարարության միջև կապի առկայությունը, սակայն սա առաջինն է, որը նման մեծ մասշտաբներով է անցկացվել՝ ընդգրկելով ավելի քան 12 հազար մասնակից։

Այն հաստատել է նախկինում անցկացված ոչ մեծ հետազոտությունների արդյունքները, որոնք ցույց են տվել վաղ դաշտանադադարի ու ձվարանների առաջնային անբավարարության կապը ոսկրային հյուսվածքների հանքանյութային խտության ու օստեոպորոզի միջև։ Մասնավորապես՝ ապացուցվել է, որ ձվարանների առաջնային անբավարարություն ունեցող կանանց մոտ բարձր է հետագայում օստեոպորոզի զարգացման և դրա դեմ դեղահաբերի ընդունման անհրաժեշտության վտանգը։

Latest

«Խոյի համայնքապետի 5 ազգականները, որ ծեծել էին պարեկին, ազատ են արձակվել»․ Լիա Սարգսյան
Զերծ մնացեք այդ մեծամիտ տղայի նկատմամբ նման համատարած սիրո դրսևորմամբ վաղվա խաղին մեր հավաքականի տղաների պայքարի ոգին ընկճելուց. Րաֆֆի Ասլանյան
Հանրապետության հրապարակում 58–ամյա տղամարդը փորձել է ինքնшհրկիզվել
«Գիտեմ՝ ինչու է Ռոնալդուն տխուր»․ Սեդա Աղբալյան
Հարավային Կովկասում արտատարածաշրջանային խաղացողների հնարավոր ներկայությունը մտահոգիչ է․ Օվերչուկ
15 իմաստուն միտք ժամանակի մասին
Լիլիթ Սարգսյանը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել
Հիսուսի 33 մետրանոց արձանը շուտով կտեղադրվի Հատիսի վրա. աշխատանքներ են ընթանում
Ամենամյա արձակուրդի համար աշխատավարձը ե՞րբ է վճարվում