Նիկոլը համարձակվել է Իլհամին հակադարձել. ի՞նչն է նրան հունից հանել

ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը Իլհամը խոսել էր «Զանգեզուրի միջանցքից» ու աշխարհին առաջարկել իր ծառայությունները՝ փորձելով ընգծել սեփական պետության կարևոր նշանակությունը հատկապես տրասպորտային ուղիների գործարկման ու դրանից ստացվելիք տնտեսակակն օգուտների խնդրում:

Բայց արի ու տես, որ նրան շտապել է հակազդել «շարիկ» Նիկոլը. բողոքել է, թե ինչու է Իլհամն իրերն իրենց անուններով կոչում ու «Զանգեզուրի միջանցքը» շրջանառում այն դեպքում, երբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընդունած հռչակագրում նաև համաձայնեցվել է որոշակի տերմինաբանություն. այդ ճշտված, համաձայնեցված տերմինաբանության օգտագործումը,ըստ Նիկոլի, կնպաստի կառուցողական մթնոլորտի և հետագա աշխատանքի իրացմանը։

Նիկոլը, որ շնորհակալություն է հայտնել իրեն ու Իլհամին «խաղաղության հասնելու» կապակցությամբ շնորհավորանքներ հղածներին, իրականում Իլհամին փորձել է մեղմորեն հակադարձլ մեկի պարզ նպատակով. չի ցանկացել, որ հայ հասարակությունն իրականության մասին Իլհամի միջոցով տեղեկանա ու մեղադրի ՔՊ-ին թուքերին միջանցք տալու համար: Նիկոլն ու «ուսապարկերը» ամեն ինչ անում են, որ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը Հայաստանի ժողովուրդը քիչ լսի, որ իրենց չմեղադրի. Կարծում են, թե բառախաղերի միջոցով կարող են կապիտուլյացիան քողարկել:

Մինչդեռ Իլհամն ասել է իրականութունը: Այո՛, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ է, որ Վաշինգտոնում ձեռք է բերվել համապատասխան պայմանավորվածություն ու հռչակագիր նախաստորագրվել, ուղղակի որպեսզի Նիկոլը կարողանա հանրության «աչքերին թոզ փչել» ու վերարտարդվել, անունը դրել են «Թրամփի ուղի»:

Այնպես որ՝Նիկոլի բոլոր փորձերը՝ քողարկելու այս դառն իրականությունը, միայն ծիծաղ են առաջացնում ոչ միայն միջազգային հանրության, այլև Հայաստանի հասարակության մոտ՝ Նիկոլի համար դրանից բխող տհաճ հետևանքներով:

Latest

Նոր մանրամասներ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2200-ը․ Բացառիկ տեսանյութ
Դպրոցից վերադառնալիս զանգել է իր ծանոթին, պարտքով փող խնդրել, մերժում ստանալուց հետո գնացել նրանց տուն և գողություն կատարել․ հրապարակվել է դատավճիռը
Անհայտ կորածների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300 հազար դրամ սոցիալական աջակցություն
Հայ չեմպիոնի կյանքը բժիշկները հրաշքով են փրկել. ինչ է պատահել. Աստղային օրվա ամփոփում
Մազերի առկայությունը ականջի վրա նախազգուշացնող նշան է. ի՞նչ է դա նշանակում
«Ես 5 միլիոն պարտք եմ, իմ ապրանքը էնքան են տարել, ես չգիտեմ էլ ինչ անեմ». առևտրական
«Ես ոչ մի այլ տարբերակ չունեմ ապրելու, ես ինքս կհավաքեմ սաղ». քաղաքացին արտասվեց
Աշակերտը տեղափոխվել է վերшկենդանшցման բաժանմունք՝ մատիտի պատճառով
Խնդրին բախվել է ավելի քան 50 երկիր․ հայտարարություն