Անհայտ կորածների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300 հազար դրամ սոցիալական աջակցություն

Պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:

Միջոցառման շրջանակում քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը (քաղաքացիական անձի հաշվով ամսական 300 000 դրամի չափով) ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2025 թվականի հուլիսի 20-ը։ Սակայն մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ, որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք:

Ըստ այդմ՝ անհայտ կորածի ընտանիքները ևս 2 ամիս՝ օգոստոս և սեպտեմբեր ամիսներ, կստանան սոցիալական աջակցություն, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ:

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռեստորանի ծեծ, արնանման հետքերի թաքցնելու դեպք, թմրանյութ, ապօրինի զենք. աղմկահարույց պատմություններն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը
Բացահայտվել են ավելորդ քաշի անսպասելի օգուտները
Աշունը՝ հերպեսի եղանակ. Ինչպե՞ս բուժել վիրուսը
Ինչպես հայ երկրպագուները դիմավորեցին Ռոնալդուին․Տեսանյութ
Գիշերային ստուգայցեր են իրականացվել Երևանի սահմանափակման ենթակա օբյեկտներում․ հայտնաբերվել են խախտումներ
ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ է աշխարհահռչակ դիզայներ Ջորջիո Արմանին
Երկրպագուները «Զվարթնոցում» դիմավորում են Ռոնալդուին. LIVE
Նոր մանրամասներ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2200-ը․ Բացառիկ տեսանյութ
Դպրոցից վերադառնալիս զանգել է իր ծանոթին, պարտքով փող խնդրել, մերժում ստանալուց հետո գնացել նրանց տուն և գողություն կատարել․ հրապարակվել է դատավճիռը