
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում պարեկներին են են մոտեցել քաղաքացիները և հայտնել, որ իրենց ընկերը իրեն վատ է զգում և խնդրել են ուղեկցել հիվանդանոց։
Աղբյուրի հաղորդմամբ՝ քաղաքացին գունատ էր և ինքնազգացողությունը վատացել էր։

Քաղաքացու ընկերները նշում էին, որ պարեկների ու բժիշկների շնորհիվ այլևս իրենց ընկերոջ կյանքին վտանգ չի սպառնում ու եթե մի փոքր հապաղեին, ապա հնարավոր է ամեն ինչ այլ կերպ ավարտվեր։
Պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի 25-ամյա Արթուր Օգանեսյանն է, ով «Մարտ առանց կանոնների» սպորտաձևի չեմպիոն է։