
Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ն ներկայացրել է նոր համազգեստի երրորդ տարբերակը 2025-2026 թվականների մրցաշրջանի համար։ Փարիզյան ակումբի տեխնիկական հովանավորը ամերիկյան Nike ընկերությունն է։
«Ներշնչված 2000-ականների սկզբի Nike Total 90 պաշտամունքային դիզայնով՝ այս համազգեստն առաջարկում է ժամանակակից մատուցում։ T90-ի լեգենդար դարաշրջանը ֆուտբոլի պատմության ամենանշանակալի ժամանակահատվածներից էր, երբ համարձակությունը, անկանխատեսելիությունը եւ ոճը ձեւավորում էին խաղը»,- նշվում ՊՍԺ-ի հաղորդագրությունում։

