Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով․

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ օգոստոսի 17-22-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևան քաղաքում՝ օգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 17-ին, 19-22-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում՝ օգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 17-ին, 19-22-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով:

Latest

Air Canada-ի բորտուղեկցորդների գործադուլը ազդել է 500,000 ուղևորի վրա․
Առողջությանը ծանր վնաս հասցրած տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը․
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ․
Էդուարդ Սպերցյանի փայլուն խաղը «Սոչիի» դեմ․
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ՊՍԺ-ի նոր համազգեստը․
«Արծաթե աստվածուհի». Դուա Լիպան գրավել է երկրպագուներին նոր կերպարով․
Ստամբուլում ավտոբուսի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվել․
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով․
Ալժիրի և Թունիսի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել․