«Արծաթե աստվածուհի». Դուա Լիպան գրավել է երկրպագուներին նոր կերպարով․

Փոփ դիվա Դուա Լիպան շարունակում է նշել իր առաջիկա տարեդարձը՝ և դա անում է ոճային ձևով։ 29-ամյա երգչուհին, որը չորեքշաբթի օրը կդառնա 30 տարեկան, կիսվել է Իբիցայում անցկացված երեկույթից մի շարք ապշեցուցիչ լուսանկարներով։

Աստղը ընտրել էր համարձակ դեկոլտեով փայլուն արծաթե զգեստ, որը ցուցադրում էր նրա բրոնզե արևայրուքը և նիհար կազմվածքը։ Երգչուհին իր կերպարը լրացրել էր արծաթե զարդերով և բարակ ժապավեններով սանդալներով, որոնք տեսողականորեն երկարացրել են նրա ոտքերը։

«Ընկերուհիս ինձ համար հիանալի զգեստ է պատրաստել ևս մեկ կատարյալ գիշերվա համար… Շնորհակալություն, Ջուլի։ Թվում է, թե ես պետք է սկսեմ տորթերս հաշվել», – գրել է Դուան մակագրության մեջ՝ ակնարկելով առաջիկա տոնական երեկոների շարքի մասին։

 

Երգչուհին այժմ հանգստանում է կղզում ընկերների և փեսացուի՝ Քալում Թըրների հետ։ Լուսանկարում վերջինը քնքշորեն գրկում է Դուային, մինչ նա կեցվածք է ընդունում տեսախցիկի առջև։

Մեկ այլ գրառման մեջ երգչուհին մոմեր է փչում վարդագույն գլազուրով հսկայական տորթի վրա, մինչդեռ կադրում հայտնվում է նրա մտերիմ ընկերը և երգեչի համահեղինակ Մուստաֆան։

Երկրպագուները երգչուհուն ողողել են ոգևորված մեկնաբանություններով. «Գեղեցկուհի», «Աստվածուհի», «Դու երբեք չես դադարում զարմացնել քո տեսքով»։

 

Նյութը՝ այստեղ

Latest

Air Canada-ի բորտուղեկցորդների գործադուլը ազդել է 500,000 ուղևորի վրա․
Առողջությանը ծանր վնաս հասցրած տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը․
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ․
Էդուարդ Սպերցյանի փայլուն խաղը «Սոչիի» դեմ․
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ՊՍԺ-ի նոր համազգեստը․
«Արծաթե աստվածուհի». Դուա Լիպան գրավել է երկրպագուներին նոր կերպարով․
Ստամբուլում ավտոբուսի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվել․
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով․
Ալժիրի և Թունիսի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել․