Դիպուկահարը, հրդեհը մարելու ժամանակ, կրակել է հրշեջների վրա․ 2-ը մահացել են, 1-ը՝ վիրավորվել

Կիրակի օրը երկու հրշեջ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել, երբ Հյուսիսային Այդահոյի լեռնային բնակավայրում հրդեհ մարելու ժամանակ նրանք հայտնվել են դիպուկահարի կրակոցների տակ։

Ավելի ուշ դեպքի վայրի մոտակայքում հայտնաբերվել է տղամարդու դիակ, մոտակայքում՝ զենք։  Պաշտոնյաները չեն հրապարակել նրա անունը և չեն հայտնել, թե կոնկրետ ինչ տեսակի զենք է հայտնաբերվել։ Այս մասին գրում է radar.am-ը։

Շերիֆի գրասենյակի ներկայացուցիչները հայտնել են, որ փրկարարները ժամանել են Քանֆիլդ լեռան շրջակայքում հրդեհի վայր՝ Կոեր դ’Ալենից հյուսիս, մոտ 13:30-ին, իսկ մոտ կես ժամ անց ստացվել են կրակոցների մասին հաղորդումներ։

Շերիֆ Բոբ Նորիսն ավելի վաղ հայտարարել էր, որ իշխանությունները դեռևս չեն կարող հստակ ասել, թե քանի մարդ է գնդակահարվել, իսկ շերիֆի օգնականները «հենց հիմա գտնվում են ակտիվ դիպուկահարի կրակի տակ»։

Latest

Կանգառներում, դպրոցների եւ գրադարանների մոտ ծխելն արգելվեց․ օրենքն ուժի մեջ մտավ
Երկրաշարժ Արարատի մարզում․ որ գյուղերում է զգացվել ցնցումներ
ՎԻԴԵՈ․ Ինչ է կատարվում ԱԱԾ շենքի դիմաց․ Նիկոլ Փաշինյանն իր կորտեժով ժամանեց
«Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր ամուսնացյալ քահանաներն իմ եղբայրներն են»․ Նիկոլ Փաշինյան
Կարեւոր՝ աշխատողների համար․ ե՞րբ է այս տարի նշվելու Վարդավառի տոնը․ հաջորդ օրն աշխատանքայի՞ն է, թե ոչ
ՖՈՏՈ․ ՎԻԴԵՈ․ Ռամզան Կադիրովի դպրոցական որդին իր հարսանիքին ոսկե ատրճանակով օդ է կրակում․ ինչպես է անցել Չեչնիայի նախագահի որդու հարսանիքը
Դիպուկահարը, հրդեհը մարելու ժամանակ, կրակել է հրշեջների վրա․ 2-ը մահացել են, 1-ը՝ վիրավորվել
2 ավտոբուսներ բախվել են իրար ու հրդեհվել. 37 հոգի զոհվել է
Արթիկի քաղաքապետի որդին վթարի է ենթարկել անչափահասի. նրան տեղափոխել են հիվանդանոց