
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը․
Վերջին օրերի շարունակական սանձարձակ հարձակումներն ուղղված են ոչ միայն Վեհափառ Հայրապետի կամ որևէ հոգևորականի դեմ, այլև, ըստ էության, բացահայտ պատերազմ են մեր ազգային ինքնության, միասնականության և սրբությունների դեմ ու անթաքույց ուղիղ հարված են մեր պետականության հիմքերին:
Վերահաստատելով իր անսասան աջակցությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Դիվանագետների համահայկական խորհուրդը հորդորում է ազգային ու պետականամետ բոլոր ուժերին անհետաձգելիորեն մշակել և գործի դնել ժողովրդի համախմբումն ապահովող քաղաքական հատուկ գործիքակազմ երկրում ներքին համերաշխության ու սահմանադրականության ապահովման և նոր իշխանության ձևավորման համար:
Պահն առավել քան օրհասական է յուրաքանչյուրիցս պահանջում է անձնական բարձր պատասխանատվություն: Լռությունն այլևս անթույլատրելի է»: