
Երբ ես նոր ընտրվեցի ՀՀ վարչապետ, շատ արագ ինքս ինձ համար արձանագրեցի, որ ես ՀՀ վարչապետ եմ պայմանականորեն՝ ավելի շատ ֆորպոստի վարչապետ եմ, ԱԺ–ում ասել է Փաշինյանը
«2025թ. հունիսին ինձ համար ամենաշատը հենց սա է փոխվել, որ ես արձանագրում եմ, որ ՀՀ լիարժեք և ամբողջական վարչապետ եմ։ 2022թ. հոկտեմբերի 6-ին ես ճանաչել եմ ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ հասկանալով, որ այն պարփակված է հարևանների տարածքային ամբողջականությամբ»,- նշել է նա։
«Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ՝ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը».-ԱԺ-ում հայտարարել է Փաշինյանը: