
Բաքուն Երևանից քայլեր է ակնկալում «Զանգեզուրի միջանցքի» մասով, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը
«Ես գիտեմ, որ իմ որոշ հայ գործընկերներ բարկանում են միջանցք բառից, ես միշտ կատակում եմ, որ Ադրբեջանի ամբողջ տարածքն է միջանցք: Լավ, այն անվանեք անցուղի, մենք ցանկանում ենք առաջին հերթին ունենալ կապ Նախիջևանի հետ, քանի որ 30 տարի զրկված ենք եղել այդ հնարավորությունից»,- ասել է նա։