ՎԻԴԵՈ. Կրակոցներ` «Ուրարտու» ռեստորանում. կա վիրավոր, արնանման հետքեր և կասկածելի մեքենա, որի վրա առկա է կրակոցի հետք

Armlur.am-ի տեղեկություններով կրակոցներ են հնչել Երևանում հայտնի «Ուրարտու» ռեստորանային համալիրում և կա վիրավոր։ Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված ու չկրակված պարկուճներ, արնանման հետքեր և ավտոմեքենա, որի վրա առկա է կրակոցի հետք։

shamshyan.com-ն քիչ առաջ հայտնեց, որ դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների 3-րդ քննչական բաժին, որտեղից Գ․ Շամշյանի տեղեկություններով հիվանդանոց է մեկնել նաև քննչական խումբը։

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանները ու քննիչները պարզում են վիրավորի ինքնությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքները  ու ձեռնարկում են անրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, կրակոցներ արձակողի ինքնությունը ճշտելու նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպի վայր է ժամանել նաև ՀՀ Քննչական կոմիտեի փորձաքրեագետը։

Latest

ՎԻԴԵՈ. Թեհրանն այս պահին հրթիռակոծվում է
ՎԻԴԵՈ. ՖՈՏՈ. Նեթանյահուն ժամանել է Բաթ Յամ. Իրանը գիշերը հռթիռակոծել է այս քաղաքը
«Թեհրանը կվերածվի Բեյրութի». ինչ սպառնալից հայտարարություն է արել Իսրայելի պաշտպանության նախարարը
Շենգավիթի նախկին թաղապետը 2 ամսով կալանավորվեց. ինչ է սպասվում նրան
ՖՈՏՈՆԵՐ. Ուժեղ քամին ավերածություններ է առաջացել գյուղերում
Իրան–Իսրայել` գիշերվա ամփոփում. ստեղծվել է լայնածավալ պատերազմի իրական վտանգ
Իսրայելը չի ​​բացառում Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի վերացումը
ՎԻԴԵՈ. Կրակոցներ` «Ուրարտու» ռեստորանում. կա վիրավոր, արնանման հետքեր և կասկածելի մեքենա, որի վրա առկա է կրակոցի հետք
Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծություններից հետո Սյունիքում ռադիոակտիվ ֆոնի չափումներ են արվել