
Factor.am-ին հայտնի դարձավ, որ Շենգավիթ վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը երկու ամսով կալանավորվել է: Մեր տեղեկությունների համաձայն` Մկրտչյանը ձերբակալվել է Շենգավիթի տարածքային կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանին ծեծի ենթարկելու և նրա ազատությունը սահմանափակելու համար:
Մկրտչյանը ևս խորհրդի կազմում է: Մեր տեղեկություններով `Մակարյանը քննադատել է Մկրտչյանի աշխատանքային գործունեությունը, առաջարկել է ՔՊ նիստին քննարկման առարկա դարձնել նրա աշխատանքը, ինչը դուր չի եկել Մկրտչյանին:
Քննչական կոմիտեից փորձեցինք մանրամասներ պարզել, բայց խոսնակը հորդորեց գրավոր դիմել: Նշենք, որ 4 օր առաջ Ռազմիկ Մկրտչյանը Ֆեյսբուքում գրել էր, որ որոշել է թողնել վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը: Պատճառաբանել էր, թե որոշումն անձնական խնդիրներով է պայմանավորված: Նշենք, որ Ռազմիկ Մկրտչյանը Շենգավիթ վարչական շրջանը ղեկավարում էր 2018 թվականից: