«Գնա դերասանություն արա, Աշոտին տիրություն արա». աղանդավոր դերասանուհին եկեղեցու դե՞մ է դուրս եկել

Դերասանուհի Մարի Գրիգորյանը Հանրաին հեռուստաընկերությանը տված հարցազրույցում երեկ հանդես է եկել Հայ առաքելական եկեղեցու քննադատությամբ՝ ընդգծելով, որ եկեղեցին երբեք չի հերքել ներկայիս կաթողիկոսի կուսակրոնության ուխտի խախտումը։

«Մենք բոլորս գիտենք էդ երեխա ունենալու փաստը, և այդ մասին հերքում չի եղել»,- https://oragir.news/hyասաց նա։

Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում դերասանուհին նաև նկատել է, որ Արցախի շրջափակման ժամանակ եկեղեցին ոչնչով օգնության ձեռք չի մեկնել։ Վերջինս համոզված պնդել է, թե «Փաշինյանի շնորհիվ մենք այսօր առավել ամուր հիմքերի վրա ենք»։ Մարի Գրիգորյանի կողմից Հայ առաքելական եկեղեցու թիրախավորումը և քննադատական խոսքերը հնչեցին նույն փուլում, երբ գործող իշխանության արշավն ընդդեմ եկեղեցու սոցիալական հենարան է փնտրում։

Նշենք նաև, որ Oragir.News-ի տեղեկություններով՝ դերասանուհի Մարի Գրիգորյանն աղանդավոր է։

Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար Oragir.News-ը զրուցեց դերասան Ստեփան Ղամբարյանի հետ։

«Ինչո՞ւ է թիրախավորել եկեղեցին։ Դերասանուհի կին ես, գնա՝ դերասանություն արա, Աշոտին տիրություն արա։ Ինչո՞ւ է ուրոշել, որ իր առաքելությունը եկեղեցուն փրկելն է։ Միթե՞ այս երկրում տղամարդ չկա, որ զբաղվի այս հարցերով»,- ասաց մեր զրուցակիցը:

Latest

ChatGPT-ն վերլուծել է, թե որքանո՞վ է հնարավոր Իրանի կողմից միջուկային զենքի փորձարկումն առաջիկա ժամերին
Առաջիկա ժամերին Թեհրանը կանցկացնի միջուկային զենքի փորձարկում
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարություն է արել
ՖՈՏՈՆԵՐ. ՎԻԴԵՈ. Իրանը 5-րդ սերնդի F-35 իսրայելական ինքնաթիռներ է խոցել. մեկ կին օդաչու է գերի վերցվել. թարմացված
ՎԻԴԵՈ. Կադրեր հենց հիմա հռթիռակոծվող Թել Ավիվից. Իրանն իր գործողությունն անվանել է «Խիստ պատիժ»
ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Իսրայելում հայտարարվեց տագնապի կարմիր մակարդակ. Իրանը սկսեց պատասխան գործողությունները
ՖՈՏՈ. Իսրայելը 12 ժամվա ընթացքում վերացրել է Իրանի ռազմական հրամանատարության գրեթե ամբողջ անձնակազմին
Պատմության մեջ ամենախոշոր հրթիռային հարձակումը կսկսվի ժամերի ընթացքում. ինչ է պլանավորել Իրանը
Վեդիում 3 տարեկան երեխան հանկարծամահ է եղել