Մայրը սպանել է 5 տարեկան աղջկան. նա խեղդամահ է արել երեխային խալաթի գոտիով

ՌԴ Տեղական իրավապահ մարմինները հաղորդում են ողբերգական դեպքի մասին, որի ժամանակ 5-ամյա աղջիկը սպանվել է սեփական մոր կողմից։

Նախնական տվյալներով՝ 32-ամյա կինը խեղդամահ է արել երեխային խալաթի գոտիով, այն բանից հետո, երբ երեխան խմելու ջուր է խնդրել։ Դեպքը տեղի է ունեցել կնոջ բնակարանում՝ լոգարանում, որտեղ նա, ըստ հաղորդագրությունների, ջրով լցրել է լոգարանը և այնտեղ վերջնականապես խեղդել երեխային։

Քննչական մարմինների տեղեկությամբ՝ երեխայի պարանոցին նաև կտրած-ծակած վերքեր են հայտնաբերվել։ Սպանությունից հետո կինը հաղորդագրություն է ուղարկել ամուսնուն՝ գրելով․ «Ես քեզնից հոգնել եմ, ես սպանեցի մեր դստերը»։

Ըստ ԶԼՄ-ների՝ կինը տևական ժամանակ գտնվել է հոգեբանական ճնշման տակ և, հնարավոր է, տառապել է կլինիկական դեպրեսիայից՝ ամուսնու՝ ընտանիքը լքելու մտադրության ֆոնին:

Latest

ChatGPT-ն վերլուծել է, թե որքանո՞վ է հնարավոր Իրանի կողմից միջուկային զենքի փորձարկումն առաջիկա ժամերին
Առաջիկա ժամերին Թեհրանը կանցկացնի միջուկային զենքի փորձարկում
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարություն է արել
ՖՈՏՈՆԵՐ. ՎԻԴԵՈ. Իրանը 5-րդ սերնդի F-35 իսրայելական ինքնաթիռներ է խոցել. մեկ կին օդաչու է գերի վերցվել. թարմացված
ՎԻԴԵՈ. Կադրեր հենց հիմա հռթիռակոծվող Թել Ավիվից. Իրանն իր գործողությունն անվանել է «Խիստ պատիժ»
ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Իսրայելում հայտարարվեց տագնապի կարմիր մակարդակ. Իրանը սկսեց պատասխան գործողությունները
ՖՈՏՈ. Իսրայելը 12 ժամվա ընթացքում վերացրել է Իրանի ռազմական հրամանատարության գրեթե ամբողջ անձնակազմին
Պատմության մեջ ամենախոշոր հրթիռային հարձակումը կսկսվի ժամերի ընթացքում. ինչ է պլանավորել Իրանը
Վեդիում 3 տարեկան երեխան հանկարծամահ է եղել