Ում են կասկածում 690 հազար դոլարի գողության մեջ. իրավապահ համակարգում խառնաշփոթ է

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Քննչական կոմիտեից գողացած խոշոր չափերի մոտ 690  հազար դոլարի գողության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ավելին, ArmLur.am-ին հասած տեղեկություններով, Կոմիտեի նախագահի որոշմամբ ծառայողական քննություն է նշանակվել։

Սա դեռ վերջը չէ։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ 690 հազար դոլարի անհետացման օրը կասկածյալների շուրջ աշխատանք է իրականցվել։ Մասնավորապես Քննչական կոմիտե խոշոր չափերի գումար բերած ոստիկաններից են բացատրություն վերցրել, վարույթով քննիչից են բացատրություն վերցրել ու այն ՍՊԸ-ի լիազոր անձից ով գումարը փոխանցել է Կոմիտեին։ Այս պահին դեպքի բացահայտման ուղղությամբ աշխատում են ողջ իրավապահները՝ ԱԱԾ, ՆԳՆ, Հակակոռուպցիոն կոմիտե։

Իրավապահ համակարգում խառնաշփոթ է։ Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է թալանը հատիկ առ հատիկ վերադարձնելու մասին, վերադարձված հատիկ առ հատիկը Քննչական կոմիտեից գողանում են։

Ըստ ArmLur.am-ին հասած լուրերի՝ մոտ 690 հազար դոլարի գումար են գողացել ՀՀ քննչական կոմիտեի ենթակայության տակ գտնվող Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունից։

Հարց է առաջանում՝ ինչու է այդքան գումարը պահվել Կոմիտեի վարչությունում, ինչու այն չի պահվել Կենտրոնական բանկում ու դեռ ավելին այս գործում ներգրավված են արդյոք Կոմիտեի աշխատակիցներ, թե ոչ։

Shamshyan.com-ը ավելի վաղ հայտնել էր, որ առանձնապես խոշոր գումարի գողության դեպք է եղել ՀՀ քննչական կոմիտեի ենթակայության տակ գտնվող Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունից. գողոնը կազմում է մոտ 700 հազար ԱՄՆ դոլար։

Latest

ՎԻԴԵՈ. Ինչպես են քանդում Ստեփանակերտի Վարդան Մամիկոնյան, Արթուր Մկրտչյան և Մարշալ Բաղրամյան փողոցների տներն ու շենքերը. կադրեր օկուպացված Ստեփանակերտից
ՊՆ զորամասեր սնունդ տեղափոխող «Mercedes Sprinter»-ը 2 մետր բարձրությունից ընկել է «07»-ի կողմերը. կա 1 զոհ
ՎԻԴԵՈ. Վերջին զանգին թանկարժեք մեքենաներ են տեղափոխվել ոստիկանություն. ովքեր են եղել «Տեսլա»-ի, «Լեքսուս»-ի, «Մերսեդես»-ի ղեկին
ՎԻԴԵՈ. Ինչ է եղել Փաշինյանի հարազատի ավտովթարի ժամանակ. ինչ վիճակում է մեքենան. բացառիկ կադրեր
ՎԻԴԵՈ. Նիկոլ Փաշինյանն արձակուրդից կադրեր է հրապարակել. ուր են գնում ընտանիքով
ՎԻԴԵՈ. Ռոզա Դավթյանն ու մայրը. ինչ կյանքով է ապրում դերասանուհին ամուսնությունից հետո
Երիտասարդները կոտրել են մարզահամերգային համալիրի դռները. ովքեր են նրանք
Սլավոնականում Լավրովը խոսել է բաց. իրականում ինչի համար էր եկել Հայաստան
Ինչ արժեն Գագիկ Բեգլարյանի` Մոնումենտի առանձնատները