
Երեկ անակնկալ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու օրով արձակուրդ է մեկնել: Այսօր և վաղը ներառյալ Փաշինյանն արձակուրդում է լինելու: ArmLur․am-ի ՔՊ-ամերձ աղբյուրը հայտնում է, որ վարչապետի անակնկալ արձակուրդի մեկնելը հնարավոր է կապված է առողջական խնդիրների հետ:
Հիշեցնենք, որ դեռևս ապրիլին Armlur.am-ը գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնազգացողությունը վատացել է, նա Երևանի Նաիրի բժշկական կենտրոնում երկար ժամանակ բուժզննում է անցել, և մի քանի ժամ հետո հեռացել հիվանդանոցից։ Ու ըստ մեր աղբյուրների Փաշինյանը, կրկին բուժզննության է գնացել:
Armlur.am-ը դիմեց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասրյանին պարզելու համար, թե որքանով է իրական այս տեղեկությունները. «Վարչապետ Փաշինյանը կարճատեւ արձակուրդ է մեկնել անձնական նպատակով։ Առողջական խնդրիրների մասին տեղեկությունները սուտ են»: