«Hyundai Solaris»-ը վերածվել է մոխրակույտի. մեքենան գազալցակայանում լիցքավորել են, քիչ անց` այրվել . ինչ է կատարվել

Քիչ առաջ, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքից դեպի Բաղրամյան գյուղ տանող ճանապարհահատվածում ավտոմեքենա է այրվում։

Պարզվել է, որ Արմավիր քաղաքից դեպի Բաղրամյան գյուղ տանող Երևանյան փողոցում՝ «Խազտուր» ռեստորանային համալիրի հարևանությամբ, հրդեհ է բռնկվել «Hyundai Solaris»  մակնիշի ավտոմեքենայում, ինչի հետևանքով էլ 3 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Ավտոմեքենան դեպքի վայրի հարևանությամբ գործող գազալցակայանում լիցքավորել են, ապա դուրս է եկել այնտեղից, ինչից հետո հրդեհ է բռնկվել. բարեբախտաբար, վարորդն ու ուղևորները կարողացել են իրենց դուրս նետել ավտոմեքենայից։

Վիրավորներից 2-ին տեղափոխել են Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։

 

Latest

ՎԻԴԵՈ. Էդգար Ղազարյանն ու ուսապարկը զրուցում են. նա ուսապարկը պատկերացնում է որպես ՔՊ պատգամավոր
ՎԻԴԵՈ. Որդին սպանել է հորը ու փողեր շաղ տվել վրան. հոր բերանի մեջ գումար է դրել ու ցանկացել նետվել կամրջից. բացառիկ կադրեր դաժան սպանությունից
ՎԻԴԵՈ. Կատաղած շները հարձակվել են Գորիսի բնակչի վրա, որը ստացել է գանգի կոտրվածք. բնակիչները չեն կարողանում շների դեմն առնել
«Hyundai Solaris»-ը վերածվել է մոխրակույտի. մեքենան գազալցակայանում լիցքավորել են, քիչ անց` այրվել . ինչ է կատարվել
Խմած աղջկան 27-ից համարի ավտոբուսից իջեցրել ու ձերբակալել են. նա սեռական բնույթի հայհոյանքների հնչեցրել ավտոբուսի մեջ
ՖՈՏՈ. Ալեն Սիմոնյանը գնացել է հիվանդատես Սուպեր Սաքոյին. նրան սրտի ստենտավորում են արել
Ձկնորսներ են խեղդվել. ինչպես են գտել նրանց մարմինները
Մեքենան պայթել է շարժման ընթացքում․ վարորդն այրվածքներ է ստացել
Նարեկ Նալբանդյանը նախկին դեսպանից 3 մլն դոլարով գնել է Հաճնի ադամանդի գործարանը