
Թեհրանում մահապատժի է ենթարկվել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակված տղամարդը:
2023-ի հունվարի 27-ին Յասին Հուսեյնզադեն ինքնաձիգով հարձակում էր իրականացրել Ադրբեջանի դեսպանատան վրա։ Հարձակումը կանխելիս սպանվել էր դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավարը։