Զգուշացում. Բրուցելյոզի բռնկում կա. միսն ու կաթնամթերքը որտեղ է վաճառվել և քանի մարդ է հիվանդացել

Սևանի Չկալովկա գյուղում Բրուցելյոզի բռնկում է։ Այս մասին իր էջում գրել է Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Բրուցելլյոզը (հայտնի է նաև որպես Բրուցելլյոզ կամ Մալթայի տենդ) վարակիչ հիվանդություն է, որն առաջանում է Brucella տեսակի բակտերիաներով։ Այն փոխանցվում է մարդկանց հիմնականում վարակված կենդանիներից կամ նրանց արտադրանքներից (կաթ, միս, ), ինչպես նաև ուղիղ շփման միջոցով՝ վարակված կենդանու հետ։Սա դասական դեպքն է, երբ երկրում անասնաբուժության վախճանի արդյունքում, որին միացել է առողջապահության վախճանը, տուժվում են բնակիչները, այս դեպքում մի ամբուղջ գյուղ։ Եվ դեռ հայտնի չէ, միսը և կաթնամթերքը որտեղ և ինչ քանակությամբ է վաճառվել և քանի մարդ է հիվանդացել։ Երբ խոսում էի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի անգործությունից և անտրամաբանական օպտիմալացումներից, կանխատեսում էի նմանատիպ դեպքերը․․․․․

Մնում է միայն բնակիչներին խորհուրդ տալ․

1․Չօգտագործել հում կաթ կամ չպաստերիզացված կաթնամթերք,

2․Կրել պաշտպանիչ հագուստ կենդանիների հետ աշխատելիս,

3․ Եթե ունեք բարձր ջերմություն (տենդ, հաճախ ալիքաձև՝ բարձրանում է, ապա ընկնում), քրտնարտադրություն (հատկապես գիշերային),հոգնածություն և թուլություն, հոդացավեր և մկանացավեր, գլխացավեր,քաշի կորուստ, ապա շտապ դիմել բժշկական օգնության»։

Latest

ՖՈՏՈՆԵՐ. Ողբերգական վթար. մի հոգի տեղում մահացել է, մյուսը հիվանդանոցում է
Ռուս աղջիկը կայարանից անծանոթի հետ պտտվել է Երևանում, ապա տղամարդը, իր կամքին հակառակ, կատարել սեռական բնույթի գործողություն
ՎԻԴԵՈ. ԵԿՄ-ի աշխատակցի սենյակում, աթոռի տակ, նռնակ են դրել, որը պետք է պայթեր․ բացառիկ կադրեր դեպքի վայրից. ինչ է տեղի ունենում
Տղամարդը բժշկին դաժան ծեծի է ենթարկել իր կնոջը զննելու համար
Այսօր առավոտյան ում են ձերբակալել Երևանի քաղաքապետարանում
Զգուշացում. Բրուցելյոզի բռնկում կա. միսն ու կաթնամթերքը որտեղ է վաճառվել և քանի մարդ է հիվանդացել
Անծանոթ տղամարդը մոտեցել է Արաբկիրի դպրոցի աղջիկներից մեկին ու խաբելով փորձել տուն տանել. մանրամասներ դեպքից
4 բալ մագնիտուտով երկրաշարժ` Բավրայում
ՎԻԴԵՈ. Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներն այցելել են քաղաքապետարան. ում են փնտրում