Անծանոթ տղամարդը մոտեցել է Արաբկիրի դպրոցի աղջիկներից մեկին ու խաբելով փորձել տուն տանել. մանրամասներ դեպքից

Մայիսի 17-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանում գործող հիմնական դպրոցիցներից տուն գնալու ժամանակ Երևանի բնակիչ 9-ամյա աղջկան է մոտեցել անհայտ քաղաքացին, ներկայացել որպես նրա հոր ընկեր և ցանկություն հայտնել ուղեկցել տուն։

Երեխայի հայրը ոստիկաններին հայտնել է, որ երեխան չի հավատացել այդ տղամարդուն և ճանապարհը շարունակելով հեռացել է։ Ոստիկաները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ այդ տղամարդու ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

 

Latest

ՖՈՏՈՆԵՐ. Ողբերգական վթար. մի հոգի տեղում մահացել է, մյուսը հիվանդանոցում է
Ռուս աղջիկը կայարանից անծանոթի հետ պտտվել է Երևանում, ապա տղամարդը, իր կամքին հակառակ, կատարել սեռական բնույթի գործողություն
ՎԻԴԵՈ. ԵԿՄ-ի աշխատակցի սենյակում, աթոռի տակ, նռնակ են դրել, որը պետք է պայթեր․ բացառիկ կադրեր դեպքի վայրից. ինչ է տեղի ունենում
Տղամարդը բժշկին դաժան ծեծի է ենթարկել իր կնոջը զննելու համար
Այսօր առավոտյան ում են ձերբակալել Երևանի քաղաքապետարանում
Զգուշացում. Բրուցելյոզի բռնկում կա. միսն ու կաթնամթերքը որտեղ է վաճառվել և քանի մարդ է հիվանդացել
Անծանոթ տղամարդը մոտեցել է Արաբկիրի դպրոցի աղջիկներից մեկին ու խաբելով փորձել տուն տանել. մանրամասներ դեպքից
4 բալ մագնիտուտով երկրաշարժ` Բավրայում
ՎԻԴԵՈ. Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներն այցելել են քաղաքապետարան. ում են փնտրում