
Կալմիկիայում մարդատար միկրոավտոբուսը բախվել է բեռնատարին:
Յոթ մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել, հայտնում է Կալմիկիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։
Միկրոավտոբուսում եղել է 21 մարդ, և նրանք անցնում էին Վոլգոգրադից Աստրախան ճանապարհը։
Կալմիկիայում միկրոավտոբուսի հետ վթարի զոհերի թիվը հասել է 12-ի։ Քննիչները քրեական գործ են հարուցել: