ՖՈՏՈ. Կին բանտապետի ունեցվածքն ու փողերը` պաշտոն ունենալուց հետո

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին կին բանտապետը՝ Քրեակատարողական ծառայության պետը՝ Ծովինար Թադևոսյանը ներկայացրել է պաշտոնը ստանձնելու հայտարարագիր, որը ներկայացնում ենք ձեզ։

Այսպիսով, ArmLur.am-ը ներկայացնում է Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի հայտարարագրի վերլուծությունը։

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրի համաձայն՝ նրա հետ բնակվում է 4 անձ, որից մեկը՝ Թադևոս Թադևոսյանը, որպես պաշտոն նշել է ինքնազբաղված (Կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն), 2-ը անչափահաս են, 1-ը՝ նշված չէ։

Թադևոսյանը 2022 թվականին Երևանում ձեռք է բերել բաժնային սեփականության իրավունքով բնակարան։

Բանտապետի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1.65 եվրո, 386 հազար 486 ՀՀ դրամ, 24 հազար 253 ՀՀ դրամ։

Պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ առկա կանխիկ դրամի գումարը կազմել է 50 հազար ՀՀ դրամ։

Նշված գնումներից զատ Թադևոսյանը հայտարարագրում չի նշել հաշվետու ժամանակաշրջանի եկամուտները, քանի որ պաշտոնը ստանձնել է հունվարի 8-ին։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ կազմել է 18 մլն 335 հազար դրամ, որը 9 վարկերի գումար է, որից 5 մլն 71 հազար դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան տեսանյութով հայտնել էր, որ Ծովինար Թադևոսյանին կնշանակի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ:

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Ծովինար Թադևոսյանը մինչ այս պաշտոնը զբաղեցնելը եղել է Քրեակատարողական ծառայության Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ։

Համաձայն մամուլում շրջանառվող լուրերի՝ Ծովինար Թադևոսյանը Սրբուհի Գալյանի մոտ ընկերուհին է, ինչպես նաև նախարարի աչքն ու ականջը՝ համակարգում։

Latest

ՎԻԴԵՈ. Հյուսիսային պողոտայում պարսկուհին ինքնաբուխ «համերգ է տալիս». ով է նա
Ուղիղ. Նախագահական շենքի մոտ «бензовоз» է այրվում. ինչ է կատարվում դեպքի վայրում
ՎԻԴԵՈ. Ուժգին պայթյունի ձայներ Երևանի Կենտրոնում. բետոնամղիչը շրջվել ու պայթել է
Կաթնաղբյուրի տներից մեկում հրդեհ է եղել. մարելուց հետո դի են գտել
Սկանդալում հայտնված դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից. Մխչյանում թեժ զարգացումներ են
Երևանում` դպրոցի դիմաց, վարորդը աշակերտուհիներին ցույց է տվել մերկացրած սեռական օրգանները. ով է նա
ՖՈՏՈ. Կին բանտապետի ունեցվածքն ու փողերը` պաշտոն ունենալուց հետո
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հիվանդ է. քաղցկեղ են հայտնաբերել
Նոր Նորքի թաղապետի լիազորությունները դադարեցվեց. նա հեռացավ