ՖՈՏՈՆԵՐ. «Nissan»-ն ու շտապօգնության մեքենան բախվել են իրար. բժշկական անձնակազմն ու «Nissan»-ի վարորդը հիվանդանոցում են

Մայիսի 14-ին, շտապօգնության մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Իջևան-Բերդ ավտոճանապարհի Բերդ քաղաքի սկզբնամասում բախվել են շտապօգնության և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Բերդ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Բերդի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորմերին մինչև հիվանդանոց տանելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները` գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ: Տարածքը պարեկները սահմանազատել են:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արթուր Լոբյանի գլխավորությամբ: Վթարի մասին ոստիկանության Տավուշի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչության Բերդի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

 

Շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է Արծվաբերդի առողջության կենտրոնի հաշվեկշռում: Վիրավորներից 3-ը շտապօգնության վարորդն է, բժիշկն ու բուժքույրը, իսկ 4-րդը` «Nissan»-ի վարորդը:

Latest

ՎԻԴԵՈ. Փոքրիկ Տիգրանի հայրը դիմել է մարդկանց. ինչ է խնդրել նա
ՎԻԴԵՈ. Ով է այն աղջիկը, ում համար երգում, ապա` համբուրում է Էռնեստ Հովհաննիսյանը. երգիչը նոր սիրելի ունի՞
ՎԻԴԵՈ. Մխչյանի դպրոցը` թմրանյութերի էպիկենտրոն. աշակերտներին կապկպել են դպրոցի զուգարանում ու թմրանյութ տվել
ՖՈՏՈՆԵՐ. «Nissan»-ն ու շտապօգնության մեքենան բախվել են իրար. բժշկական անձնակազմն ու «Nissan»-ի վարորդը հիվանդանոցում են
ՎԻԴԵՈ. «Ալեն Սիմոնյանին, որ շպրտեմ շատ ցավոտ ա լինելու, թող զգույշ լինի». Լևոն Քոչարյանն ամբիոնից հայտարարեց, որ Ալեն Սիմոնյանին վերևից կշպրտի
ՖՈՏՈ. Ընկերը ծիծաղելով ասել է` «հեսա ինձ ցած եմ գցում», ապա նետվել է կամրջից. ինչ է կատարվել Կիևյան կամրջի վրա  
ՎԻԴԵՈ. ՖՈՏՈ. Էրեբունի վարչական շրջանը` 6 ժամ կոլապսի մեջ. ինչն էր զանգվածային հոսանքազրկման պատճառը
ՖՈՏՈ․ Կինն «ամուսնացել է» ChatGPT-իի ստեղծած «տղամարդու» հետ․ նրանք էրոտիկ նամակներ են ուղարկում իրար․ ինչպես է ապրում զույգը
ՖՈՏՈ․ Պատանի հանդիսատեսի թատրոնի հավանական տնօրենն ու համարձակ լուսանկարները․ վերջինս ՔՊ-ական է