
Էրեբունի վարչական շրջանում 17:15-ից զանգվածային հոսանքազրկումներ են: Համայնքի փողոցներում խցանումներ էին գոյացել լուսացույցերի չաշխատելու պատճառով: Փակվել էին բոլոր խանութներն ու սննդի կետերը: Փակ էր նաև Երևան սիթի սուպերմարկետը: Էրեբունու բնակիչների խոսքով վթարը շատ մեծ ու հզոր էր եղել, քանի որ Արցախի փողոց էին շտապ հասել մի քանի հրշեջ մեքենաներ: Ըստ լուրերի վնասվել էր 104 բարձրավոլտը:

Տեսանյութն` այստեղ
Ավելի ուշ ՀԷՑ-ը հայտարարություն տարածեց.
«Հարգելի բաժանորդներ,
Այսօր՝ ժամը 17:15-ին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը չպատկանող էլեկտրահաղորդման բարձրավոլտ համակարգից առաջացած խնդրի հետևանքով հոսանքազրկվել են ընկերության սպասարկման ոլորտում գտնվող Երևան քաղաքի որոշ հատվածներ (Քրիստափորի, Տպագրիչների, Տոլստոյի փողոցներ, Տիգրան Մեծի պողոտա, Վարդաշենի, Վարդանանց, Վազգեն Սարգսյանի, Սասունցի Դավթի, Սայաթ-Նովայի, Պուշկինի, Չարենցի, Վրացյանի, Սոֆիայի փողոցներ և այլն) և 110 կՎ օդային գծեր («Վինիլ», «Կաուչուկ», «Հարավային», «Կենտրոնական 1» և «Կենտրոնական 2»):
«ՀԷՑ» ընկերության վթարավերականգնողական բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով՝ սեղմ ժամկետում բաժանորդներին ապահովելու այլնտանքային սնուցմամբ: