ՎԻԴԵՈ. ՖՈՏՈ. Էրեբունի վարչական շրջանը` 6 ժամ կոլապսի մեջ. ինչն էր զանգվածային հոսանքազրկման պատճառը

Էրեբունի վարչական շրջանում 17:15-ից զանգվածային հոսանքազրկումներ են:  Համայնքի փողոցներում խցանումներ էին գոյացել լուսացույցերի չաշխատելու պատճառով: Փակվել էին բոլոր խանութներն ու սննդի կետերը: Փակ էր նաև Երևան սիթի սուպերմարկետը:  Էրեբունու բնակիչների խոսքով վթարը շատ  մեծ ու հզոր էր եղել, քանի որ Արցախի փողոց էին շտապ հասել մի քանի հրշեջ մեքենաներ: Ըստ լուրերի վնասվել էր 104 բարձրավոլտը:

Տեսանյութն` այստեղ 

Ավելի ուշ ՀԷՑ-ը հայտարարություն տարածեց.

«Հարգելի բաժանորդներ,

Այսօր՝ ժամը 17:15-ին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը չպատկանող էլեկտրահաղորդման բարձրավոլտ համակարգից առաջացած խնդրի հետևանքով հոսանքազրկվել են ընկերության սպասարկման ոլորտում գտնվող Երևան քաղաքի որոշ հատվածներ (Քրիստափորի, Տպագրիչների, Տոլստոյի փողոցներ, Տիգրան Մեծի պողոտա, Վարդաշենի, Վարդանանց, Վազգեն Սարգսյանի, Սասունցի Դավթի, Սայաթ-Նովայի, Պուշկինի, Չարենցի, Վրացյանի, Սոֆիայի փողոցներ և այլն) և 110 կՎ օդային գծեր («Վինիլ», «Կաուչուկ», «Հարավային», «Կենտրոնական 1» և «Կենտրոնական 2»):

«ՀԷՑ» ընկերության վթարավերականգնողական բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով՝ սեղմ ժամկետում բաժանորդներին ապահովելու այլնտանքային սնուցմամբ:

Latest

Սարսափելի միջադեպ. 3 տարեկան աղջիկը սրճարանում սննդային թունավորումից մահացել է
Նոր Նորքի ծեծող թաղապետը հրաժարական տվեց. նա հրաժեշտ է տվել աշխատակազմին ու հեռացել
Նախարարի թանկարժեք նվերները. ումից և ինչ արժեքավոր նվերներ է ստացել Արարատ Միրզոյանը
ՎԻԴԵՈ. Փոքրիկ Տիգրանի հայրը դիմել է մարդկանց. ինչ է խնդրել նա
ՎԻԴԵՈ. Ով է այն աղջիկը, ում համար երգում, ապա` համբուրում է Էռնեստ Հովհաննիսյանը. երգիչը նոր սիրելի ունի՞
ՎԻԴԵՈ. Մխչյանի դպրոցը` թմրանյութերի էպիկենտրոն. աշակերտներին կապկպել են դպրոցի զուգարանում ու թմրանյութ տվել
ՖՈՏՈՆԵՐ. «Nissan»-ն ու շտապօգնության մեքենան բախվել են իրար. բժշկական անձնակազմն ու «Nissan»-ի վարորդը հիվանդանոցում են
ՎԻԴԵՈ. «Ալեն Սիմոնյանին, որ շպրտեմ շատ ցավոտ ա լինելու, թող զգույշ լինի». Լևոն Քոչարյանն ամբիոնից հայտարարեց, որ Ալեն Սիմոնյանին վերևից կշպրտի
ՖՈՏՈ. Ընկերը ծիծաղելով ասել է` «հեսա ինձ ցած եմ գցում», ապա նետվել է կամրջից. ինչ է կատարվել Կիևյան կամրջի վրա