
Լենինգրադում սարսափելի միջադեպ է տեղի ունեցել՝ երեք տարեկան աղջիկը սրճարանում սննդից թունավորվելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Ռուսաստանի քննչական կոմիտեի տարածքային վարչության տվյալներով՝ հաստատությունը ժամանակավորապես փակվել է, իսկ միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ոչ անվտանգ ծառայություններ մատուցելու և անփութության հետևանքով մահ առաջացնելու հատկանիշներով։
Սրճարան են մեկնել քննչական խումբը, «Ռոսպոտրեբնադզորի» մասնագետները, դատաբժշկական փորձագետներ և ոստիկանության աշխատակիցներ՝ տեղում ստուգումներ իրականացնելու համար։