
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի Ստամբուլում ուկրաինական կողմի հետ բանակցություններին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ո՛չ», – ասել է Կրեմլի խոսնակը։
Լրագրողների հետ ճեպազրույցում Պեսկովն ավելի վաղ ասել էր, որ մայիսի 14-ի երեկոյան Պուտինը հանդիպում է անցկացրել բանակցություններին նախապատրաստվելու համար։ Հանդիպմանը, բացի բանակցային խմբի անդամներից, մասնակցել են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, ՌԴ Ազգային գվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովը, Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը և ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը։