
Դանակով զինված քաղաքացին հարձակվել է շտապօգնության բուժանձնակազմի վրա, այս մասին հայտնել է Անահիտ Ավանեսյանը
«Հանրապետական շտապօգնության ծառայության Աշտարակի բրիգադը կանչի վայրում էր, երբ դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա: Տուժել է շտապօգնության վարորդը: Ոստիկանություն հաղորդում է ներկայացվել: Ուզում եմ նաև տեղեկացնել, որ գնում ենք խնդրի լուծման իրավակարգավորման ճանապարհով»,- գրել է նա։