Խմած վարորդը` լսելով, որ զրկվելու է վարորդական վկայականից, բռունցքով, հարվածել է պարեկի դեմքին. Գյումրիում պարեկին ծեծել են

Ապրիլի 27-ին՝ ժամը 23-ի սահմաններում, իրավախախտում կատարելու համար Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում Շիրակի մարզի պարեկները կանգնեցրել են Գյումրիի Հալաբյան փողոցի բնակիչ 22-ամյա երիտասարդի վարած «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան: Վարորդի սթափության վիճակը ստուգելուց հետո պարեկը նրան հայտնել է, որ զրկվում է վարորդական իրավունքից, ինչն օրենքի պահանջ է:

Այդ լսելով` վարորդը բռունցքով հարվածել է պարեկների դեմքին, միջամտել են նաև ավտոմեքենայի երկու ուղևորները, որոնք ևս քաշքշել ու հարվածել են պարեկներին:

Ոստիկանների ծառայողական գործունեությանը միջամտած անձինք ձերբակալվել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին, իսկ ավտոմեքենան տեղում վերցվել է պահպանության:

Վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ:

Ստուգվել է նաև ուղևորների սթափությունը, պարզվել է, որ նրանք ևս ալկոհոլ օգտագործած են եղել։
Կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածները ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

«Հայաստանի քրեական օրենսդրությամբ քրեական պատասխանատվություն է նախատեսված պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համար։ Ավելին՝ բռնություն գործադրելով միջամտելու պարագայում օրինախախտին սպառնում է բացառապես ազատազրկման ձևով պատիժ։

Հորդորում ենք չմիջամտել ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը․ յուրաքանչյուր դեպք հանգեցնելու է քրեաիրավական հետևանքի։ Ավելին՝ անհրաժեշտ է ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին․ չենթարկվելը կհանգեցնի խիստ հետևանքների»,-նշված է հաղորդագրության մեջ:

Latest

ՎԻԴԵՈ. Արցախցի ռեփեր Լյոկան, Նյու Յորքի կենտրոնում, երգել է արցախյան բարբառով երգ
ՎԻԴԵՈ. Ինչպես է Տիգրան Ասատրյանը խունկ ծխում մահացած եղբոր գերեզմանին
Խմած վարորդը` լսելով, որ զրկվելու է վարորդական վկայականից, բռունցքով, հարվածել է պարեկի դեմքին. Գյումրիում պարեկին ծեծել են
Հայտնաբերվել է տղամարդու դի. 6-րդ հարկից ընկել է նկուղ
Դանակով զինված քաղաքացին հարձակվել է շտապօգնության բուժաշխատողների վրա. ինչ է տեղի ունեցել
ՎԻԴԵՈ․ Զանգվածային հոսանքազրկումներ․ինտերնետն ու երթեւեկությունը կաթվածահար է
ՎԻԴԵՈ․ Վթարված մեքենայի ղեկին եղել է Սուրեն Պապիկյա՞նը․ պարեկների հետ լեզվակռիվ է սկսվել
ՎԻԴԵՈ․ Մեծ արագության պատճառով նավակը ակրոբատիկ պտույտ է տվել օդում ու շրջվել
ՖՈՏՈՆԵՐ․ Ավտովթար-հրդեհ․ «Mercedes»-ը ճանապարհից թռել է ու այրվել․ վարորդը եղել է խմած