Հայտնաբերվել է տղամարդու դի. 6-րդ հարկից ընկել է նկուղ

Ապրիլի 28-ին, Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Կենտրոնականի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ձորափի 70/2 հասցեում էլիտար կառուցվող շենքում աշխատակիցը բարձրությունից ընկել է։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված կիսակառույց շենքի նկուղային հարկում՝ վերելակի հորանի մոտ, հայտնաբերվել է տղամարդու դի։ Ըստ նախնական տեղեկությունների, տղամարդը վայր է ընկել 6-րդ հարկից: Տարածքը սահմանազատել են պարեկներ Նարեկ Մաթևոսյանն ու Ազատ Հակոբյանը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը:

Latest

ՎԻԴԵՈ. Արցախցի ռեփեր Լյոկան, Նյու Յորքի կենտրոնում, երգել է արցախյան բարբառով երգ
ՎԻԴԵՈ. Ինչպես է Տիգրան Ասատրյանը խունկ ծխում մահացած եղբոր գերեզմանին
Խմած վարորդը` լսելով, որ զրկվելու է վարորդական վկայականից, բռունցքով, հարվածել է պարեկի դեմքին. Գյումրիում պարեկին ծեծել են
Հայտնաբերվել է տղամարդու դի. 6-րդ հարկից ընկել է նկուղ
Դանակով զինված քաղաքացին հարձակվել է շտապօգնության բուժաշխատողների վրա. ինչ է տեղի ունեցել
ՎԻԴԵՈ․ Զանգվածային հոսանքազրկումներ․ինտերնետն ու երթեւեկությունը կաթվածահար է
ՎԻԴԵՈ․ Վթարված մեքենայի ղեկին եղել է Սուրեն Պապիկյա՞նը․ պարեկների հետ լեզվակռիվ է սկսվել
ՎԻԴԵՈ․ Մեծ արագության պատճառով նավակը ակրոբատիկ պտույտ է տվել օդում ու շրջվել
ՖՈՏՈՆԵՐ․ Ավտովթար-հրդեհ․ «Mercedes»-ը ճանապարհից թռել է ու այրվել․ վարորդը եղել է խմած