ՎԻԴԵՈ․ «Բոշի մայլա»-ում պայթյունավտանգ վիճակ է․ 16 տարեկան տղայի սպանության հետքերով

Ինչն է եղել 16-ամյա երեխայի սպանության պատճառը: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի «Բոշի մայլայի» բնակիչները ներքին գրագրության խումբ են ունեցել, որտեղ քննարկում է ծավալվել ու խմբի անդամներից մեկը մեկ այլ բնակչի հասցեին մեկնաբանություն է գրել: Մասնավորապես մեկնաբանությունը վերաբերել է Երևանի բնակիչ, սպանված 16-ամյա Բ․ Դ․-ին, ու նա իր հասցեին մեկնաբանություն թողած անձանց կանչել է պարզաբանումների: Սկսվել է վիճաբանություն, որի ժամանակ էլ դանակով հարվածել եւ սպանել են 16-ամ տղային:

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 16-ամյա Բ․ Դ-ն էր, իսկ վիրավորները, ովքեր տեղափոխվել էին «Ուիգմոր» բժշկական կենտրոն, 16-ամյա Տիգրան Լ.-ն և 19-ամյա Սողոմոն Լ.-ն են:

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ, կա մեկ ձերբակալված անձ:

Latest

Կրակոցներ ու դանակահարություն Երևանում. ինչ է կատարվել Բ2 թաղամասում
ՎԻԴԵՈ․ Հռոմում ուժեղացված հսկողություն է․ անվտանգության միջոցներ են կիրառվում
«Այսուհետ Telegram-ը կբացահայտի հանցագործությունների մեջ կասկածվողների հասցեներն ու հեռախոսահամարները». Telegram-ի սեփականատեր
ՎԻԴԵՈ․ «Բոշի մայլա»-ում պայթյունավտանգ վիճակ է․ 16 տարեկան տղայի սպանության հետքերով
ՖՈՏՈ․ Անօթևանը ալկոհոլի վիճակախաղում 1 միլիոն դոլար է շահել․ ինչ է անելու գումարը
ՖՈՏՈ․ Գոհար Ավետիսյանը հարկայինին 610 հազար դոլար պարտք է․ ինչ է սպասվում նրան
Մայրն իր անչափահաս երեխային դրդել է մուրացկանության․ ինչ է պատիժ կկրի նա
ՖՈՏՈ․ Հայտնվել է Պապի լուսանկարը նրա մահից յոթ ժամ առաջ․ նա սեղմում է ԱՄՆ փոխնախագահի ձեռքը
ՎԻԴԵՈ․ Բացառիկ կադրեր Լեւոնի եւ Էվելինայի հարսանեկան տորթը փչելու արարողությունից