Կրակոցներ ու դանակահարություն Երևանում. ինչ է կատարվել Բ2 թաղամասում

Երևանում դանակահարություն է եղել ու կրակոցներ են հնչել: ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչութան Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ2 թաղամասի Իսակովի 85 շենքի բակում դանկահարություն է եղել, որից հետո հնչել են կրակոցներ և կա վիրավոր:

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:

Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են 1 կրակված և 2 չկրակված պարկուճ. կրակվածը հայտանբերել են նշված շենքի 2-րդ մուտքի 1-ին հարկի վերելակի մոտ, նշված մուտքի աստիճանների ճաղավանդակի վրա հայտնաբերել են նաև արնանման հետքեր:

Ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:  Այս պահին ոստիկանները պարզում են՝ արդյոք վիրավորը դանակահարության թե կրակոցի արդյունքում է տուժել:

Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի, նաև դեպքի մասնակիցների ինքնությունը, նրանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

 

Latest

Կրակոցներ ու դանակահարություն Երևանում. ինչ է կատարվել Բ2 թաղամասում
ՎԻԴԵՈ․ Հռոմում ուժեղացված հսկողություն է․ անվտանգության միջոցներ են կիրառվում
«Այսուհետ Telegram-ը կբացահայտի հանցագործությունների մեջ կասկածվողների հասցեներն ու հեռախոսահամարները». Telegram-ի սեփականատեր
ՎԻԴԵՈ․ «Բոշի մայլա»-ում պայթյունավտանգ վիճակ է․ 16 տարեկան տղայի սպանության հետքերով
ՖՈՏՈ․ Անօթևանը ալկոհոլի վիճակախաղում 1 միլիոն դոլար է շահել․ ինչ է անելու գումարը
ՖՈՏՈ․ Գոհար Ավետիսյանը հարկայինին 610 հազար դոլար պարտք է․ ինչ է սպասվում նրան
Մայրն իր անչափահաս երեխային դրդել է մուրացկանության․ ինչ է պատիժ կկրի նա
ՖՈՏՈ․ Հայտնվել է Պապի լուսանկարը նրա մահից յոթ ժամ առաջ․ նա սեղմում է ԱՄՆ փոխնախագահի ձեռքը
ՎԻԴԵՈ․ Բացառիկ կադրեր Լեւոնի եւ Էվելինայի հարսանեկան տորթը փչելու արարողությունից