
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող պլանային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 22-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 23-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի՝ Երիտասարդության, Վ. Համբարձումյան, Ռոմանի, Ազգալդյան, Կամոյի և Իսակովի փողոցների, նրբանցքների ու փակուղիների ջրամատակարարումը: