Առաջ «մայկա-տրուսիկներին» էր հետևում, հիմա թող գա կարճ «յուբկեքին» հետևի. Մխիթարյանը` Վահագն Ալեքսանյանին

Այսօր ընդդիմությունը կարողացել է իր քվեներով ճանապարհ հարթել ընդդիմադիր քաղաքապետի թեկնածուի համար։ Ես մեծ հույս ունեմ, որ ՀՀ-ում ընդդիմությունը կկարողանա ճանապարհ հարթել ապագա իշխանափոխության համար, թե ինչ ճանապարհով դա կլինի, դա այլ հարց է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ հզոր համայնք» խմբակցության ավագանու ղեկավար Ռուբեն Մխիթարյանը։

Ես կողմ եմ ՀՀ-ի անվտանգ, խաղաղ,  զարգացող, ժպտացող ապագային և աշխարհաքաղաքական վեկտորների ուղղվածությունների ու վայրիվերումների մասին կարծում եմ այս պահին խոսելը ժամանակավրեպ է, ասել է Մխիթարյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե կողմ է արդյոք Վարդան Ղուկասյանի այն ասածին, որ Վարդան Ղուկասյանն ասել է, որ կողմ է Միութենական պետությանը Բելառուսի սկզբունքով։

«Գյումրեցիների գլխից մազ չի պակասելու։ Ես չգիտեմ ՔՊ-ն վախեցնում է, թե ինչ է անում, վախեցող մարդ չկա, կարծում եմ, այս վերջին 7 տարիների գործունեությունը հենց դրա մասին է խոսվում։ Գյումրու ավագանու մեջ էլ վստահ եմ վախեցող չկա։ Մենք աշխատելու ենք օբյեկտիվ ընդդիմադիր, մենք աշխատելու ենք հանուն Գյումրու, աշխատելու ենք ամեն ինչ անենք»,-ասել է Մխիթարյանը։

Ես առաջարկում եմ, որ Վահագն Ալեքսանյանը գա, ու այստեղից ինքը հետևի։ Առաջ «մայկա-տրուսիկներին» էր հետևում, հիմա թող գա կարճ «յուբկեքին» հետևի, որ մեր աղջիկները ապահով ման գան, ասել է Մխիթարյանը, պատասխանելով լրագրողին, որ Վահագն Ալեքսանյանն ասել է, որ քանի իրենք իշխանության են «յուբկաններով» աղջիկներն  արխային կարող են պտտվել Գյումրիով։

 

Latest

ՎԻԴԵՈ. Պռոշյանում, քիչ առաջ, վթար է տեղի ունեցել. մանրամասներ
«Հայկական ավիաուղիների» երկու օդանավերը տեղափոխվել են Թուրքիա ու գրանցվել Թուրքիայի ավիաընկերության շարժակազմում
ՎԻԴԵՈ. Բնակելի շենք է այրվում. ինչ է կատարվել
ՎԻԴԵՈ. Գրկախառնություն ու կիրք. ինչ շոկային տեսանյութ է հրապարակել Անի Երանյանը Մովսես Երեմյանի հետ
«20 տարի է` հասկանալի պատճառներով չեմ մասնակցել երդմնակալության արարողությանը». Աջապահյան
ՎԻԴԵՈ. «Ժուչոկներով, բանով մեզ նայում են. տղաներ բարև ձեզ». Վարդան Ղուկասյանը բարևեց ժուչոկներով նայողներին
Առաջ «մայկա-տրուսիկներին» էր հետևում, հիմա թող գա կարճ «յուբկեքին» հետևի. Մխիթարյանը` Վահագն Ալեքսանյանին
ՖՈՏՈՆԵՐ. Ավտովթարի հետևանքով 6 հոգի հիվանդանոցում են. 4 հոգին` երեխաներ են
ՎԻԴԵՈ. Դվին հյուրանոցում հնչած կրակոցների առեղծվածը. ում են պահում ուրավապահները