ՖՈՏՈՆԵՐ. Ավտովթարի հետևանքով 6 հոգի հիվանդանոցում են. 4 հոգին` երեխաներ են

Ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Նորապատ գյուղում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 31-ամյա Նորայր Կ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և 66-ամյա Ռոբերտ Ա․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 6 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են «Արմավիր» բժշկական կենտրոն։


Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի և դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։

 

Latest

ՎԻԴԵՈ. Պռոշյանում, քիչ առաջ, վթար է տեղի ունեցել. մանրամասներ
«Հայկական ավիաուղիների» երկու օդանավերը տեղափոխվել են Թուրքիա ու գրանցվել Թուրքիայի ավիաընկերության շարժակազմում
ՎԻԴԵՈ. Բնակելի շենք է այրվում. ինչ է կատարվել
ՎԻԴԵՈ. Գրկախառնություն ու կիրք. ինչ շոկային տեսանյութ է հրապարակել Անի Երանյանը Մովսես Երեմյանի հետ
«20 տարի է` հասկանալի պատճառներով չեմ մասնակցել երդմնակալության արարողությանը». Աջապահյան
ՎԻԴԵՈ. «Ժուչոկներով, բանով մեզ նայում են. տղաներ բարև ձեզ». Վարդան Ղուկասյանը բարևեց ժուչոկներով նայողներին
Առաջ «մայկա-տրուսիկներին» էր հետևում, հիմա թող գա կարճ «յուբկեքին» հետևի. Մխիթարյանը` Վահագն Ալեքսանյանին
ՖՈՏՈՆԵՐ. Ավտովթարի հետևանքով 6 հոգի հիվանդանոցում են. 4 հոգին` երեխաներ են
ՎԻԴԵՈ. Դվին հյուրանոցում հնչած կրակոցների առեղծվածը. ում են պահում ուրավապահները